Դեկտեմբերի 3-ից 8-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա: Գնդապետ Բաղդասարյանին ընդունել է Կարաբինիերի շարժական և մասնագիտացված միավորների հրամանատար, գեներալ-գնդապետ Սաբինո Կավալիերին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը և Իտալիայի կարաբինիերների հրամանատար, գեներալ-գնդապետ Սաբինո Կավալիերին
Այնուհետև գնդապետ Բաղդասարյանը հանդիպել է Լիվերնո քաղաքում տեղակայված Կարաբինիերի երկրորդ շարժական բրիգադի շտաբում բրիգադի հրամանատարին և անձակազմին:
Վիչենզա քաղաքում գնդապետ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կայունարար ոստիկանական ստորաբաժանումների գերազանցության կենտրոն, որտեղ կայացել է հանդիպում կենտրոնի տնօրեն գեներալ-մայոր Ջիովաննի Պիետրո Բարբանոյի հետ:
Այցի շրջանակում ձեռք են բերվել հետագա համագործակցության զարգացման մի շարք պայմանավորվածություններ:
Նշենք, որ Կարաբիներները Իտալիայի ներքին ոստիկանական զորքեր են, որոնք երկրից դուրս ռազմական գործողությունների ընթացքում իրականացնում են ռազմական ոստիկանության գործառույթներ: