Daily Archives: Հոկտեմբեր 14, 2016

Ստորագրվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման և այլ փաստաթղթեր

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը Հոկտեմբեր 14, 2016 20:20 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 14-ին Երևանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Continue reading

Ռուսաստանը Իրանին «Սու» կործանիչներ չի մատակարարելու

Սու-30ՍՄ կործանիչ. ՌԴ ԶՈւ Հոկտեմբեր 14, 2016 19:26 | RAZM.INFO - Ռուսաստանը Իրանի հետ  «Սու» կործանիչներ մատակարարելու վերաբերյալ բանակցություններ չի վարում: Այս մասին  ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը: Continue reading

Պուտինը վավերացրել է Սիրիայում ավիախումբ տեղակայելու մասին պայմանագիրը

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչները «Հմեյմիմ» ռազմաբազայում Հոկտեմբեր 14, 2016 19:23 | RAZM.INFO - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սիրիայի տարածքում ՌԴ զինված ուժերի ավիախումբ տեղակայելու մասին Սիրիայի և Ռուսաստանի միջև 2015-ի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրի մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: Continue reading

Ներկայացվել է հայկական անօդաչու ուղղաթիռ. ArmHiTec-2016

Հոկտեմբեր 14, 2016 18:55 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ArmHiTec ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվեց ուղղաթիռային տիպի ՀՈւ-01 հայկական անօդաչու թռչող սարքը: Սարքը ցուցահանդեսի տաղավար բերվեց օրվա երկրորդ կեսին: Continue reading

ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսի սպաները ծանոթացել են զորամիավորման խնդիրներին

ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսի երիտասարդ սպաների հավաք Հոկտեմբեր 14, 2016 18:54 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամկազմը երիտասարդ սպաներին ծանոթացել է ենթակա ստորաբաժանումների մարտական և մարտավարական խնդիրների առանձնահատկություններին, զորքերի ծառայության և մարտական հերթապահության կազմակերպմանը մշտական տեղակայման վայրերում ու մարտական հենակետերում: Continue reading

ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսի հրետանավորներն անցկացրել են մարտական հրաձգությամբ վարժանքներ

Հրետանու մարտական հրաձգությամբ վարժանքներ ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսում Հոկտեմբեր 14, 2016 18:39 | RAZM.INFO - Շաբաթվա ընթացքում ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրետանային զորամասերն ու ստորաբաժանումները զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկում մասնակցել են ճամբարային հավաքների: Continue reading

ՀԱՊԿ նիստին ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ապրիլյան պատերազմի հետևանքները

Հեկտեմբերի 14-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը Հոկտեմբեր 14, 2016 15:17 | RAZM.INFO - Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որը նախագահել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Continue reading

Ահաբեկչություն թուրք-սիրիական սահմանին. կան սպանվածներ

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը. 2016-ի օգոստոս Հոկտեմբեր 14, 2016 14:37 | RAZM.INFO - Թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպի հյուսիսում գտնվող Ազեզ քաղաքի մոտ Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազատ բանակի»  (ՍԱԲ) վերահսկողության տակ գտնվող հսկիչ անցագրային կետում, ավտոբուս է պայթել, սպանվել է ավելի քան 20 մարդ, հիմնականում ՍԱԲ-ի զինյալներ, կան տասնյակ վիրավորներ: Continue reading

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում հարգել Իրաքի ինքնիշխանությունը

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ Հոկտեմբեր 14, 2016 13:55 | RAZM.INFO - Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, պատասխանելով Իրաքում թուրքական զինուժի տեղակայման վերաբերյալ հարցին, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ Թուրքիան իր բոլոր գործողությունները պետք է համաձայնեցնի Իրաքի օրինական ղեկավարության հետ: Continue reading

Արցախում խաղարկել են թշնամու հետ մարտի և առաջնագծի վերականգնման դրվագներ

ՊԲ մարտական կրակով զորավարժությունից Հոկտեմբեր 14, 2016 11:06 | RAZM.INFO - Հոկտեմբերի 13-ին Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում ընթացող գնդային-մարտավարական զորավարժության շրջանակում անցկացվել է գումարտակային-մարտավարական զորավարժություն` մարտական կրակի կիրառմամբ, որի ընթացքին հետևել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Continue reading