Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ArmHiTec ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվեց ուղղաթիռային տիպի ՀՈւ-01 հայկական անօդաչու թռչող սարքը: Սարքը ցուցահանդեսի տաղավար բերվեց օրվա երկրորդ կեսին:
Սարքը կարող է կրել մինչև 13 կգ բեռ: Razm.info-ի հետ զրույցում ԱԹՍ-ն նախագծող Արմեն Մինասյանը նշեց, որ սարքը նախատեսված է թե ռազմական և թե քաղաքացիական ոլորտներում օգտագործման համար:
Նախագծողը նշեց, որ անօդաչու ուղղաթիռն ամբողջովին հայկական է: Սարքի փորձարկումներն անցկացվել են Արագածի լանջերին, 3000 մետր բարձրության վրա: Զորքերում, սակայն, այս սարքը դեռ չի փորձարկվել և ներկայացվում է առաջին անգամ:
Սարքի մարտավարատեխնիկական տվյալները ներկայացնում ենք ստորև
Թռիչքի տևողությունը | մինչև 3 ժամ |
Չափերը | 420 x 2120 x 800 մմ |
Հիմնական ռոտորի տրամագիծը | 2230 մմ |
Թռիքչի առավելագույն բարձրությունը | 3500 մ |
Վերելք-վայրէջքը | ուղղահայաց |
Շարժիչը | ներքին այրման |
Արագությունը | 80 կմ/ժ |
Առավ. թռիչքային զանգվածը | 36 կգ |
Օգտակար բեռի զանգվածը | 13 կգ |
Աշխատանքի ջերմաստճ. տիրույթ | -25°C-ից +40°C |