Արցախում խաղարկել են թշնամու հետ մարտի և առաջնագծի վերականգնման դրվագներ

Հոկտեմբերի 13-ին Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում ընթացող գնդային-մարտավարական զորավարժության շրջանակում անցկացվել է գումարտակային-մարտավարական զորավարժություն` մարտական կրակի կիրառմամբ, որի ընթացքին հետևել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակի կայքը:

ՊԲ մարտական կրակով զորավարժությունից

ՊԲ մարտական կրակով զորավարժությունից

Զորավարժությունը ներառել է ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական տարրեր, որի ընթացքում պայմանական մարտադաշտում խաղարկվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման գործողությունների կասեցման, Արցախի տարածք մտած հակառակորդի հետապնդման և կորցրած դիրքերի վերականգնման դրվագներ:

Զորավարժության ընթացքում արձանագրվել են կրակային խոցման բարձր արդյունքներ, իրականացվել է զորքերի անընդհատ ղեկավարում, փոխգործակցությունն ու ներդաշնակ գործողությունները ենթակա և տրված ստորաբաժանումների միջև գումարտակի հրամանատարի կողմից կազմակերպվել է պահանջվող չափանիշներին համապատասխան: Առանձին դրվագներում զորախաղերին մասնակից հրամանատարները բանակի հրամանատարի կողմից ստացել են նաև անհրաժեշտ մեթոդական ցուցումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *