ՀԱՊԿ նիստին ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ապրիլյան պատերազմի հետևանքները

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որը նախագահել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Նիստի ընթացքում Նալբանդյանը ներկայացրել է ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, արցախյան հիմնախնդրին նվիրված Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ մինչ օրս Բաքուն հրաժարվում է կյանքի կոչել դրանք:

Նախարարն անդրադարձել է նաև սիրիական ճգնաժամին և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը, Աֆղանստանում տիրող իրավիճակին և այդ երկրում ահաբեկչության աճի սպառնալիքը Կենտրոնական Ասիայի պետությունների անվտանգության համար:

Համատեղ նիստին քննարկվել են կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքները, ՀԱՊԿ անդամ երկրների միջև միջազգային տարբեր ձևաչափերում համագործակցության ակտիվացումը, 2016-2017թթ. քաղաքական, պաշտպանական և անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացման ժամանակացույցը:

Կոմիտեն հավանություն է տվել հոկտեմբերի 14-ի օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացվելիք «Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությանը», Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եզրափակիչ հայտարարությանը, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարությանը, Հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ հայտարարությանը և այլն։

Ընդհանուր առմամբ ստորագվել է շուրջ 30 փաստաթուղթ։

Համատեղ նիստը մեկնարկել է նեղ կազմով, ապա շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ: Իսկ ավարտին ՀԱՊԿ կանոնադրական մարմիններում նախագահությունը փոխանցվել է Բելառուսին:

Հեկտեմբերի 14-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը

Հեկտեմբերի 14-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը

Հեկտեմբերի 14-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը

Հեկտեմբերի 14-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը

Հեկտեմբերի 14-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *