Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների առաջին հայկական ArmHiTec-2016 ցուցահանդեսը: Բացմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ՀՀ պաշտպանության նախարարը, ՀԱՊԿ քարտուղարը և բարձրաստիճան հյուրերը՝ ArmHiTec ցուցահանդեսի բացմանը
Պատվո պահակախմբի ողջույնը ցուցահանդեսի հյուրերին
Ցուցահանդեսի բացման ժապավենը կտրում են Վիգեն Սարգսյանը և Նիկոլայ Բորդյուժան
Ցուցահանդեսին առավել շատ զինատեսակներ և սարքավորումներ ներկայացրել են հայկական պետական և մասնավոր ձեռնարկությունները: Դրանք զբաղեցնում էին ցուցահանդեսային կենտրոնի առաջին հարկն ամբողջությամբ:
Հայկական ընկերությունների ներկայացրած զինատեսակների և սարքավորումների մի մասը կիրառվում է նաև ՀՀ զինված ուժերում, մի մասն էլ կիրառվել է Ապրիլյան պատերազմի ժամանակ:
ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի պետը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացնում հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը
ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը
— Ձախ կողմի փոքր անօդաչուն ուսումնականն է, միջինը նախատեսված է նկարահանումների համար, դրա վրա կարող է ամրացվել տեսախցիկ: Իսկ մեծ անօդաչուն արդեն «աշխատում է» Սինգապուրում, — իրենց արտադրանքն է ներկայացնում հայկական Instigate Robotics ընկերության ներկայացուցիչը
Հայկական Unicum ընկերությունը ներկայացնում է հրազենի համար նախատեսված օպտիկական նշանոցներ
Ցուցահանդեսի երկրորդ հարկում իրենց արտադրանք են ներկայացրել արտասահմանյան ընկերությունները՝ Ռուսաստանը, Լեհաստանը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Չինաստանը, Բուլղարիան և այլն:
Ընկերությունների ներկայացուցիչները Ռազմինֆոյի հետ զրույցում նշում էին, որ այստեղ են իրենց արտադրանքը Հայաստանի ռազմական ղեկավարությանը ներկայացնելու և հնարավորության դեպքում՝ մատակարարման պայմանագրեր կնքելու համար:
Աղջիկ կուրսանտները՝ Aspar Arms ընկերության տաղավարի մոտ
Գերմանական SIM ընկերության՝ քաղաքացիական փոքր անօդաչուների դեմ պայքարող սարքը
Ցուցահանդեսով շատ հետաքրքրված էին նաև դպրոցականները
Մեծ տեխնիկան Ռուսաստանի «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերությունը ներկայացրել են մանրակերտներով
Pingback: Ռուսաստանն ավարտել է Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն Իրանին | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանը Իրանին «Սու» կործանիչներ չի մատակարարելու | Ռազմ.info