Daily Archives: Հուլիս 23, 2015

Բելառուսում ստեղծել են նոր զրահամեքենա (ֆոտո)

Բելառուսական «կայման» զրահամեքենան Հուլիս 23, 2015 20:18 | RAZM.INFO - Բելառուսական 140-րդ վերանորոգման գործարանը խորհրդային ԲՌԴՄ-2 հետախուզական պարեկային զրահամեքենայի հիման վրա ստեղծել է նոր զրահամեքենա, որը ստացել է «Կայման» (Кайман) անվանումը։ Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ պաշտոնաթերթը Continue reading

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Հայաստան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հուլիս 23, 2015 19:53 | RAZM.INFO - ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստման և ՀԱՊԿ անդամ երկրներ այցերի շրջանակում կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր՝ հուլիսի 23-ին, ժամանել է Երևան և հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Continue reading

Ղրիմի ավիացիոն գունդը կհամալրվի Տու-22Մ3 ռազմավարական ռմբակոծիչներով

Տու-22Մ3 ռմբակոծիչ Հուլիս 23, 2015 19:09 | RAZM.INFO - Ռուսաստանի՝ դեռևս խորհրդային տարիներին Ղրիմում  հիմնված ավիացիոն-հրթռային գունդը մոտ ժամանակներս կհամալրվի Տու-22Մ3 ռազմավարական ռմբակոծիչների էսկադրիլիայով։ Continue reading

Հյուսիսային Կովկասում ոչնչացվել է միջազգային ահաբեկչական խմբի 6 անդամ

Ռուսաստանցի ուժայինների հակաահաբեկչական հատուկ գործողություն Հյուսիսային Կովկասում Հուլիս 23, 2015 19:00 | RAZM.INFO - Ռուսաստանի հյուսիսկովկասյան Նալչիկ քաղաքում անցկացված հատուկ գործողության արդյունքում սպանվել է միջազգային ահաբեկչական խմբավորման 6 անդամ, որոնք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստել: Continue reading

Հեշտացվել է զինծառայողների սոցապահովության միանվագ վճարումների ստացման կարգը

Պետոյի անունը կրող զորամասի զինծառայողները Հուլիս 23, 2015 15:34 | RAZM.INFO - Այսօր՝ հուլիսի 23-ին, ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ընդունված որոշուներից մեկով  հեշտացվել է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրառումը: Continue reading

ՌԴ-ում «Միջազգային բանակային խաղեր-2015» մրցույցի մասնակից երկրները 17-ն են, դիտորդները՝ 6-ը

Հայաստանցի տանկիստների տանկը օդի մեջ․ Տանկային բիաթլոն-2014 Հուլիս 23, 2015 14:59 | RAZM.INFO - Օգոստոսի 1-ից 15-ն Ռուսաստանում անցկացվելիք «Միջազգային բանակային խաղեր-2015»  մրցույթին մասնակցելու է 17  մասնակից, ինչպես նաև 6 դիտորդ պետություն։  Continue reading

Թուրքիայի ԶՈւ սահմանապահների շուրջ 50%-ը տեղակայված է Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի զինծառայողները թուրք-սիրիական սահմանի մոտակայքում Հուլիս 23, 2015 13:43 | RAZM.INFO - Թուրքիայի ցամաքային սահմանների պահպանությունն իրականացնում է ԶՈւ 13 բրիգադ՝ ամբողջ անձնակազմով, ևս 9 բրիգադից որոշակի ստորաբաժանումներ, 7 սահմանապահ գունդ, 46 սահմանապահ գումարտակ, 158 սահմանապահ վաշտ և սահմանի երկայնքով տեղակայված 317 սահմանային պահակակետ՝ յուրաքանչյուրում  մոտ 35 զինծառայող։ Continue reading

2015թ. առաջին կեսին Թուրքիայի ԶՈւ-ն սահմանը խախտելու համար ձերբակալել է Չինաստանի 241 քաղաքացու

Թուրքիայի ԶՈւ զորավարժությունը Սիրիայի սահմանին Հուլիս 23, 2015 12:30 | RAZM.INFO - Թուրքիայի զինված ուժերը սկսել են տվյալներ տրամադրել Սիրիայի հետ սահմանին ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ։ Ըստ դրանց՝ 2014-ին սահմանին գրանցվել է 5450 անօրինական սահմանախախտման դեպք, իսկ միայն 2015-ի 6 ամիսների ընթացքում՝ շուրջ 9 հազար դեպք։ Continue reading

Վրաստանի ուժային կառույցներում կադրային փոփոխություններ են

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ՆԳՆ նախարար, պետական անվտանգության ծառայության պետ Վախթանգ Գոմելաուրին Հուլիս 23, 2015 11:46 | RAZM.INFO - Վրաստանի ներքին գործերի նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են։ Օգոստոսի 1-ից ՆԳՆ-ից առանձին ստեղծվելու է պետական անվտանգության ծառայություն, որի մասին օրենքն ընդունվել է հուլիսի 8-ին։ Նոր կառույցը ղեկավարելու համար վրաստանյան մամուլը շրջանառում էր 2 թեկնածուի անուն՝ Continue reading