Հյուսիսային Կովկասում ոչնչացվել է միջազգային ահաբեկչական խմբի 6 անդամ

Ռուսաստանի հյուսիսկովկասյան Նալչիկ քաղաքում անցկացված հատուկ գործողության արդյունքում սպանվել է միջազգային ահաբեկչական խմբավորման 6 անդամ, որոնք ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստել: Այս մասին տեղեկացնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը:

Ռուսաստանցի ուժայինների հակաահաբեկչական հատուկ գործողություն Հյուսիսային Կովկասում

Ռուսաստանցի ուժայինների հակաահաբեկչական հատուկ գործողություն Հյուսիսային Կովկասում

Ռուսաստանի կազմի մեջ մտնող Կաբարդինո-Բալկարիայի ինքնավար հանրապետության մայրաքաղաք Նալչիկում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմի սահմանումից հետո ռուսաստանցի ուժայինները տարհանել են բարձրահարկ շենքի բնակիչներին, քանի որ տեղեկություն է եղել, որ ահաբեկիչները թաքնվում են հենց այդ շենքում:

Հաջորդող հատուկ գործողության ընթացքում իրավապահ մարմինների ծառայողները ոչնչացրել են ահաբեկիչներին և նրանց բնակարանում հայտնաբերել ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման լաբորատորիա: Դրանից հետո ուժայինները ձեռնամուխ են եղել տարածքի մաքրման աշխատաքներին:

Կաբարդինո-Բալկարիայի հակաահաբեկչական կոմիտեն հայտարարել է, որ ահաբեկիչները նախապատրաստել էին մի քանի ահաբեկչական գործողություններ: Նրանք նաև կապված են եղել միջազգային ահաբեկչական խմբավորումներից մեկի հետ, որի անունը չի նշվում:

Նշենք, որ Կաբարդինո-Բալկարիայում ահաբեկիչների չեզոքացման նախորդ դեպքը եղել է հուլիսի 14-ին: Այն ժամանակ հատուկ գործողության ընթացքում սպանվել է 3 ահաբեկիչ:

Նշենք, որ Հյուսիսային Կովկասի հանրապետություններում հակաահաբեկչական գործողությունները հաճախակի են: Դրանք առավելապես հաճախ են լինում Հյուսիսային Կովկասի հանրապետություններից Դաղստանում:

Կովկասի հանրապետությունների քարտեզ

Կովկասի հանրապետությունների քարտեզ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *