Բելառուսում ստեղծել են նոր զրահամեքենա (ֆոտո)

Բելառուսական 140-րդ վերանորոգման գործարանը խորհրդային ԲՌԴՄ-2 հետախուզական պարեկային զրահամեքենայի հիման վրա ստեղծել է նոր զրահամեքենա, որը ստացել է «Կայման» (Кайман) անվանումը։ Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ պաշտոնաթերթը՝ «Բելառուսական ռազմական թերթը»։

Բելառուսական «կայման» զրահամեքենան

Բելառուսական «կայման» զրահամեքենան

Աղբյուրը նշում է, որ զրահամեքենայի ստեղծման համար գործարանի մասնագետներից պահանջվել է շուրջ 4 ամիս։ Առաջիկայում կմեկնարկի նաև «Կայմանի» փորձարկումների փուլը։ Զրահամեքենան նախատեսված է հետախուզադիվերսիան գորոծողությունների, պարեկության և շարասյունների ուղեկցման համար։

Ինչպես նշվեց, նոր զրահամեքենան ստեղծվել է խորհրդային ԲՌԴՄ-2-ի հիման վրա (Бронированная Разведывательно-Дозорная Машинa-БРДМ).  Ձևափոխումների արդյունքում զրահամեքենան համալրվել է կողային երկու դռներով՝ անձնակազմի դեսանտավորումն ավելի հեշտացնելու նպատակով։ Կատարելագործվել է նաև նորաստեղծ մեքենայի ընթացային մասը. տեղադրվել է դիզելային շարժիչ, որն օժտված է վառելիքի մատակարարման էլեկտրոնային համակարգով, ուժեղացվել է  հնգաստիճան փոխանցման մեխանիկական տուփը։

«Կայմանի» զանգվածը կազմում է շուրջ 7 տոննա, այն կարող է զարգացնել մինչև 110 կմ/ժ առավելագույն արագություն և վառելիքի մեկ լիցքավորումով անցնել շուրջ 1000 կմ տարածություն։ Մինչև 6 դեսանտայինի փոխադրման համար նախատեսված զրահամեքենայի սպառազինության համալրմանը տրվել է ունիվերսալ լուծում. նախկին աշտարակի փոխարեն այն համալրվել է մարտական մոդուլով, ինչը հնարավորություն է տալիս տեղադրել դրա վրա գնդացիր կամ նռնականետ՝ կախված առաջադրանքի առանձնահատկություններից։

Բելառուսական «կայման» զրահամեքենան

Բելառուսական «կայման» զրահամեքենան

Բելառուսական «կայման» զրահամեքենան

Բելառուսական «կայման» զրահամեքենան

Բելառուսական «կայման» զրահամեքենան

Բելառուսական «կայման» զրահամեքենան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *