Daily Archives: Մայիս 12, 2015

Մեր ստորաբաժանումները սպառազինել ենք Ադրբեջանին համահունչ. Մովսես Հակոբյան

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան Մայիս 12, 2015 21:48 | RAZM.INFO - Մենք մեր բանակը զինում ենք ոչ թե պատերազմ սկսելու, այլ խաղաղություն պահպանելու համար։ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը մեր ամենամեծ դասն է։ Հայ ժողովուրդն այլևս ցեղասպանություն չի ապրելու և հայրենիքը չի լքելու։ Սա բոլորը պետք է հասկանան, այդ թվում՝ մեր հակառակորդները, Continue reading

ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի

ՀՀ ԶՈւ անձնակազմը ԲՏՌ-80 զրահափոխադրիչով. ՀԱՊԿ զորավարժություն, 2013թ. Մայիս 12, 2015 21:47 | RAZM.INFO - Անակնկալ ստուգումների նպատակով այսօր՝ մայիսի 12-ին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերը բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի: Continue reading

Հայտնի են Նախիջևանում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժության որոշ մանրամասներ

Թուրք-ադրբեջանական զորավարժությունը Նախիջևանում Մայիս 12, 2015 20:36 | RAZM.INFO - Մայիսի 12-ից 16-ը Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ ցամաքային զորքերի ստորաբաժանումները Նախիջևանում և Բաքվում անցկացնում են համատեղ մարտավարական զորավարժություն։ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր՝ մայիսի 12-ին, հայտնել է, թե ինչ քանակով և ինչ զորատեսակների ստորաբաժանումներ են մասնակցում վարժանքներին։ Continue reading

Թուրքիան զորավարժություն է անցկացնելու Չանաքքալեում (Գալիպոլի)

Կադր 2014-ին Թուրքիայի՝ Էգեյան ծովում անցկացրած զորավարժությունից Մայիս 12, 2015 18:45 | RAZM.INFO - Մայիսի 14-18-ը Թուրքիայի հյուսիս-արևմտյան Չանաքքալե և Էրդեք շրջաններում անցկացվելու է «Չանաքքալե-2015» զորավարժությունը։ Վարժանքներին մասնակցելու են Թուրքիայի ԶՈւ ռազմածովային, ռազմաօդային ուժերի և առափնյա անվտանգության հրամանատարության ստորաբաժանումներ։ Continue reading

Թուրքիայի ԶՈւ-ն զորավարժություն կանցկացնի Էգեյան և Միջերկրական ծովերում

Թուրքական նավատորմի «Բուրաք» դասի ռազմանավ Մայիս 12, 2015 15:28 | RAZM.INFO - Մայիսի 14-18-ը Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերը զորավարժություն կանցկացնեն Մարմարա, Էգեյան ծովերում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Զորավարժությունը ղեկավարելու է Թուրքիայի ռազմածովային ուժերի նավատորմիղի հրամանատարության պետ, փոխծովակալ Վեյսել Քյոսելեն։ Continue reading

Նախիջևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն

TURAZ-2015 զորավարժությանը մասնակցող թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումները Մայիս 12, 2015 12:47 | RAZM.INFO - Մայիսի 12-ին  Նախիջևանում և Բաքվում մեկնարկել է թուրք-ադրբեջանական ռազմական ուժերի համատեղ մարտավարական  զորավարժություն, որը շարունակվելու է մինչև մայիսի 16-ը: Continue reading