Իրանը նավախումբ է ուղարկել Ատլանտյան օվկիանոսում և Կարմիր ծովում հերթապահության

Հոկտեմբերի 5-ին Իրանի ռազմածովային ուժերի 44-րդ նավատորմիղը` կազմված  «Ալվանդ» ռազմանավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավից, ուղևորվել է  Ատլանտյան օվկիանոսում և Աֆրիկայի միջազգային ջրերում հերթապահություն  իրականացնելու: Այս մասին տեղեկացնում է Իրանի ՌԾՈւ կայքը:

Իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը, հղում անելով  Իրանի ՌԾՈւ հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլահ Սայարիին, հայտնում է, որ նավատորմիղը  ապահովելու է նավարկող քաղաքացիական, առևտրային նավերի անվտանգությունը ծովահեններից  Ադենի ծովածոցում, Բաբ էլ Մանդեբի նեղուցում  և Կարմիր ծովում:

Իրանի ռազմածովային ուժերի նավեր

Իրանի ռազմածովային ուժերի նավեր

44-րդ նավատորմիղը  իր ուղևորությունը  սկսել է Իրանի ՌԾՈւ 43-րդ նավատորմիղի ` Պակիստան կատարած բարեկամական այցից վերադառնալուց հետո:

43-րդ նավատորմիղը ՝ կազմված 2 հրթիռային, 1 ուղղաթիռակիր և 1 թիկունքային ապահովման նավերից, բարեկամական այցով  Պակիստանում էր գտնվում  սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը , որտեղ Պակիստանի ՌԾՕ հետ անցկացրել է նաև համատեղ զորավարժություն:

Իրանական ռազմանավերը  Ադենի ծովածոցում և Կարմիր ծովում  հերթապահություն անում են սկսած 2008 թվականից, երբ ծովահենները առևանգել էին իրանական բեռնատար նավ:

3 responses to “Իրանը նավախումբ է ուղարկել Ատլանտյան օվկիանոսում և Կարմիր ծովում հերթապահության

  1. Pingback: Իրանի ռազմանավերը հետ են մղել առևտրական նավերի վրա ծովահենների հարձակումը | Ռազմ.info

  2. Pingback: Իրանի ՌԾՈւ 44-րդ նավատորմիղը մուտք է գործել Ատլանտյան օվկիանոս | Ռազմ.info

  3. Pingback: Իրանի նավախումբը հետ է մղել ծովահենների հերթական հարձակումը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *