Իրանի նավախումբը հետ է մղել ծովահենների հերթական հարձակումը

Բաբ էլ Մանդեբի նեղուցում ծովահենների 11 նավ հարձակվել են իրանական առևտրային նավի վրա, սակայն այդ շրջաններում հերթապահություն իրականացնող իրանական 44-րդ նավախմբին հաջողվել է  հակահարված տալ։ Այս մասին փետրվարի 13-ին հայտնում է Իրանի բանակի ռազմածովային ուժերի պաշտոնական կայքը։

Նշենք, որ Իրանի ՌԾՈՒ 44-րդ նավախումբը ՝ կազմված «Ալվանդ» ռազմանավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավից, հոկտեմբերի 5-ից ուղարկվել է Ատլանտյան օվկիանոսում և Աֆրիկայի միջազգային ջրերում հերթապահության։ Նավախումբը Իրան է վերադառնալու մարտին։

Իրանի ռազմածովային ուժերի նավեր

Իրանի ռազմածովային ուժերի նավեր

Հոկտեմբերին նավախումբը կանխել էր իրանական  2 առևտրային նավերի վրա ծովահենների ևս մեկ հարձակում։ Ծովահեններն հարձակվել էին երկու անգամ: Առաջին հարձակման ժամանակ ծովահենների 8 նավ փորձել էր առևանգել իրանական առևտրային նավը, հաջորդ անգամ ծովահենները 13 նավերով հարձակվել էին մեկ այլ առևտրային նավի  վրա, երկու հարձակումներն էլ անհաջողության էին մատնվել։

Իրանական ռազմանավերը  Ադենի ծովածոցում և Կարմիր ծովում  հերթապահություն անում են սկսած 2008 թվականից, երբ ծովահենները առևանգել էին իրանական բեռնատար նավ:

One response to “Իրանի նավախումբը հետ է մղել ծովահենների հերթական հարձակումը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 12 – 18 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *