ՊԲ-ում մեկնարկել է 2017թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը

Փետրվարի 13-ին Պաշտպանության բանակում մեկնարկել է 2017 թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը: ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջաններից մեկի զորամաս: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

ՊԲ-ում մեկնարկել է 2017թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը. Նկարը՝ ՊԲ մամուլի ծառայության

ՊԲ-ում մեկնարկել է 2017թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը. Նկարը՝ ՊԲ մամուլի ծառայության

Մեկնարկային միջոցառման ավարտից հետո զինծառայողներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը, որի նպատակնը ստորաբաժանումների ներդաշնակումն է:

Զինծառայողները իրականացրել են ստորաբաժանումների կազմում անհատապես սեփական պարտականությունները կատարելու, զորամասերը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերելու ժամանակ անցկացվող գործողություններ:

One response to “ՊԲ-ում մեկնարկել է 2017թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 12 – 18 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *