Հոկտեմբերի 5-ին Իրանի ռազմածովային ուժերի 44-րդ նավատորմիղը` կազմված «Ալվանդ» ռազմանավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավից, ուղևորվել է Ատլանտյան օվկիանոսում և Աֆրիկայի միջազգային ջրերում հերթապահություն իրականացնելու: Այս մասին տեղեկացնում է Իրանի ՌԾՈւ կայքը:
Իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը, հղում անելով Իրանի ՌԾՈւ հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլահ Սայարիին, հայտնում է, որ նավատորմիղը ապահովելու է նավարկող քաղաքացիական, առևտրային նավերի անվտանգությունը ծովահեններից Ադենի ծովածոցում, Բաբ էլ Մանդեբի նեղուցում և Կարմիր ծովում:

Իրանի ռազմածովային ուժերի նավեր
44-րդ նավատորմիղը իր ուղևորությունը սկսել է Իրանի ՌԾՈւ 43-րդ նավատորմիղի ` Պակիստան կատարած բարեկամական այցից վերադառնալուց հետո:
43-րդ նավատորմիղը ՝ կազմված 2 հրթիռային, 1 ուղղաթիռակիր և 1 թիկունքային ապահովման նավերից, բարեկամական այցով Պակիստանում էր գտնվում սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը , որտեղ Պակիստանի ՌԾՕ հետ անցկացրել է նաև համատեղ զորավարժություն:
Իրանական ռազմանավերը Ադենի ծովածոցում և Կարմիր ծովում հերթապահություն անում են սկսած 2008 թվականից, երբ ծովահենները առևանգել էին իրանական բեռնատար նավ:
Pingback: Իրանի ռազմանավերը հետ են մղել առևտրական նավերի վրա ծովահենների հարձակումը | Ռազմ.info
Pingback: Իրանի ՌԾՈւ 44-րդ նավատորմիղը մուտք է գործել Ատլանտյան օվկիանոս | Ռազմ.info
Pingback: Իրանի նավախումբը հետ է մղել ծովահենների հերթական հարձակումը | Ռազմ.info