Իրանի ռազմանավերը հետ են մղել առևտրային նավերի վրա ծովահենների հարձակումները

Ադենի ծովածոցում իրանական 2 առևտրային նավերի վրա ծովահեններ են հարձակվել: Ծովահեններն հարձակվել են երկու անգամ: Առաջին հարձակման ժամանակ ծովահենների 8 նավ փորձել է առևանգել իրանական առևտրային նավը, սակայն Ադենի ծովածոցում հերթապահություն իրականացնող իրանական 44-րդ նավախումբը հետ է մղել նրանց: Այս մասին հայտնում է Իրանի ՌԾՈւ պաշտոնական կայքը:

Իրանի ռազմածովային ուժերի նավեր

Իրանի ռազմածովային ուժերի նավեր

Հաջորդ անգամ ծովահենները 13 նավերով հարձակվել են մեկ այլ առևտրային նավի  վրա և կրկին անհաջողության են մատնվել:

Իրանի ՌԾՈւ 44-րդ նավախումբը` կազմված «Ալվանդ» ռազմանավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավից, Ադենի ծովածոցում հերթապահության ուղարկվել է հոկտեմբերի 5-ին:

Իրանական ռազմանավերը  Ադենի ծովածոցում և Կարմիր ծովում  հերթապահություն անում են սկսած 2008 թվականից, երբ ծովահենները առևանգել էին իրանական բեռնատար նավ:

2 responses to “Իրանի ռազմանավերը հետ են մղել առևտրային նավերի վրա ծովահենների հարձակումները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 16 – 22 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Իրանի ՌԾՈւ 44-րդ նավատորմիղը մուտք է գործել Ատլանտյան օվկիանոս | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *