Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերը անցկացրել են համատեղ զորավարժություն

Հոկտեմբերի 1-ին Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերը Պակիստանի Կարաչի նավահանգստում անցկացրել են համատեղ զորավարժություն: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Զորավարժության ընթացքում կատարվել են որոնողափրկարարական աշխատանքների, տարբեր միջոցներով կապի հաստատման վարժանքներ:

Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերը զորավարժության ժամանակ

Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերը զորավարժության ժամանակ

Զորավարժությանը ներգրավվել են իրանական «Լավան», «Ֆալախան», «Խանջար», «Քոնարակ» ռազմանավերը և Bell-212 բազմանպատակային ուղղաթիռը:

Իրանական նավախումբը երկու երկրների փոխհամագործակցության շրջանակներում Պակիստան էր գնացել սեպտեմբերի 27-ին: Նույն օրը Պարսից ծոցում Իրանը  զորավարժություն էր անցկացրել Իտալիայի ռազմածովային ուժերի հետ:

2 responses to “Իրանի և Պակիստանի ռազմածովային ուժերը անցկացրել են համատեղ զորավարժություն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 2 – 8 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Իրանը նավախումբ է ուղարկել Ատլանտյան օվկիանոսում և Կարմիր ծովում հերթապահության | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *