Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային

Այսօր՝ հունիսի 26-ին` ժամը 18:30 սահմաններում, հակառակորդը Նախիջևանի հետ սահմանում, Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է խոշոր տրամաչափի զինատեսակներ և վարել ակտիվ կրակ, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987-ին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, հայկական կողմի պատասխան կրակից  հակառակորդը ևս կրել է կորուստներ։ Հովհաննիսյանը նշել է նաև, որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չեն եղել։

ՀՀ ՊՆ-ն ցավակցում է զոհված զինծառայողի հարազատներին ու ծառակիցներին և նշում, որ հակառակորդի ոտնձգությունները անպատասխան չեն մնալու։