Հայկական զինուժի սպան մահացել է հրազենային վիրավորումից • Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակից զոհվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային, հայկական կողմն ունի նաև վիրավորներ • Բացվել է Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային անվտանգ ճանապարհը • Խորհրդարանը վավերացրել է Հայաստանի՝ 200 մլն դոլարի սպառազինության գնումը Ռուսաստանից • Ռազմինֆոն ամփոփել է հունիսին հայկական զինուժի անձնակազմի կորուստները • ՀՀ ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմը քննարկել է զորքերի մարտական պատրաստվածությանը վերաբերող հարցեր • Ռազմական ոստիկանները Սեյրան Օհանյանին են ներկայացրել կատարած աշխատանքները • Բակո Սահակյանը խորհրդակցել է ՊԲ հրամկազմի հետ • ՊԲ հրամանատարը ներկայացրել է պաշտոնի հանձնում-ընդունումից հետո արձանագրած թերությունները • ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ամառային զորակոչը • ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը խորհրդակցություն է անցկացրել կենտրոնական հավաքակայանում • ՀՀ ՊՆ-ում ընդունել են ՄեԾ Բրիտանիայի պաշտպանության նախարարության պատվիրակներին
• Հունիսի 30-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հենակետերից մեկում նախնական տվյալներով «ՊՄ» տեսակի ատրճանակից իր գլխին կրակելով ինքնասպան է եղել լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը: Դեպքի առթիվ կատարվում է քննություն։
• Հունիսի 26-ին հակառակորդը Նախիջևանի հետ սահմանում կրակել է խոշոր տրամաչափի զինատեսակներով, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը։ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով զինծառայողը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Փոխհրաձգության ընթացքում վիրավորվել են նաև ՀՀ ԶՈւ երեք պայմանագրային զինծառայողներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։ Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Նախիջևանի սահմանի այդ հենակետը:
• Հունիսի 4-ին ՊԲ հյուսիսարևելյան մարտական հենակետերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել է զինծառայող Արսեն Էդուարդի Խաչատրյանը:
• Ռազմինֆոն ամփոփել է 2015-ի հունիսի 1-ից 30-ը հայկական զինված ուժերի կորուստները։ Ամսվա ընթացքում հայտնի է դարձել հայկական ԶՈւ 3 զոհի և 6 վիրավորի մասին:
• Տավուշի Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար վտանգավոր հատվածի փոխարեն կառուցվող այլընտրանքային ճանապարհն օրերս հանձնվել է շահագործման:
• Հուլիսի 2-ին ՀՀ ազգային ժողովը վավերացրել է ՀՀ և ՌԴ կառավարությունների ստորագրված համաձայնագիրը, որով Հայաստանին տրված 200 մլն դոլար վարկն օգտագործվելու է ռուսաստանյան արտադրության նոր սպառազինություն գնելու համար:
• Հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2015-ի հունիս ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանն ու առաջիկա անելիքների նախանշմանը։
• Հունիսի 29-ի առավոտյան նախարար Օհանյանն անակնկալ այցով եղել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում և աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ:
• Հունիսի 30-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն անցկացրել է խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի գլխավորությամբ:
• Հունիսի 30-ին ՊԲ հրամանատար Լյովա Մնացականյանն անցկացրել է ՊԲ ծառայողական խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի հրամանատարի պաշտոնի հանձնման և ընդունման աշխատանքների արդյունքներով ենթակա բաժիններում և ծառայություններում արձանագրված վիճակը, անդրադարձ է կատարվել 2015թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացված գործընթացներին:
• Հուլիսի 1-ին Հայաստանի զինված ուժերում մեկնարկել է ամառային զորակոչը։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել այս զորակոչի առաջին նորակոչիկները:
• Հունիսի 26-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կենտրոնական հավաքակայանում անցկացրել է ամառային զորակոչին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են զորակոչի պատասխանատու աշխատանքային խմբերը և բարձրաստիճան մի շարք զինվորականներ։
• ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն հուլիսի 1-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրին, որին ուղեկցել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը:
Ռազմաշաբաթը նաև՝