ՀՀ նախագահը պարգևատրել է Նախիջևանի սահմանին զոհված զինծառայողին

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունիսի 27-ին ստորագրած հրամանագրով զոհված զինծառայող Արման Եփրեմյանը՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին հակառակորդը Նախիջևանի հետ սահմանում, Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է խոշոր տրամաչափի զինատեսակներ և վարել ակտիվ կրակ, ինչի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Եփրեմյանը, ևս երեք պայմանագրային զինծառայող վիրավորվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

2 responses to “ՀՀ նախագահը պարգևատրել է Նախիջևանի սահմանին զոհված զինծառայողին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 21-27 հունիսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Սեյրան Օհանյանն այցելել է Նախիջևանի սահման | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *