Տանկային բիաթլոնի եզրափակչում Հայաստանը գրավեց 2-րդ տեղը

Տանկային բիաթլոն-2014 մրցույթի եզրափակիչ փուլում, որտեղ մրցում էին նախորդ օրերի արդյունքներով 1-ից 4-րդ տեղեր գրաված երկրների տանկիստները, Հայաստանը գրավել է 2-րդ տեղը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ որպես մրցանակ՝ Հայաստանի զինված ուժերի անձնակազմը կազմակերպիչներից նվեր է ստացել է Տ-90Ս տանկ:

Հայաստանի թիմի տանկը Տանկային բիաթլոն-2014 մրցույթի եզրափակչի ժամանակ

Հայաստանի թիմի տանկը Տանկային բիաթլոն-2014 մրցույթի եզրափակչի ժամանակ

Էստաֆետային փուլում Հայաստանի տանկիստները զիջել են միայն Ռուսատսնի տանկիստներին, որոնք էլ դարձել են Տանկային բիաթլոն-2014-ի չեմպիոն: Հայաստանից հետո համապատասխանաբար 3-րդ ու 4-րդ տեղերը զբաղեցրել են Չինաստանի ու Ղազախստանի տանկիստները:

Հիշեցնենք, որ Տանկային բիաթլոն-2014-ի առաջին փուլի արդյունքներով Հայաստանը 12 երկրների շարքում գրավել էր 4-րդ տեղը:

Զբացեցրած 4-րդ հորիզոնականը Հայաստանի թիմին թույլ էր տալիս մասնակցել Տանկային բիաթլոնի եզրափակիչ փուլին, որի ժամանակ էլ պարզ էր դառնալու բիաթլոնի հաղթողը:

Եզրափակիչ փուլում առաջին 4 տեղերը զբաղեցրած երկրների երեքական անձնակազմերը մրցեցին էստաֆետում. տվյալ երկրի տանկիստների երեք անձնակազմերը հերթականությամբ կատարում էին մեկական շրջան, որից հետո տանկը հանձնում էին հաջորդ անձնակազմին: Բոլոր 4 երկրների առաջին անձնակազմերի համար մեկնարկը տրվել էր միասին:

9 responses to “Տանկային բիաթլոնի եզրափակչում Հայաստանը գրավեց 2-րդ տեղը

  1. Pingback: Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայ տանկիստներին՝ փոխչեմպիոն դառնալու կապակցությամբ | Ռազմ.info

  2. Pingback: Տանկային բիաթլոնում վաստակած Տ-90Ս տանկը Հայաստանում կարող է օգտագործվել որպես ուսւմնանյութական բազա | Ռազմ.info

  3. Pingback: Պարո´ն նախարար, Ձեր առաջադրանքը կատարված է. զեկուցում է տանկային հավաքականի հրամանատարը | Ռազմ.info

  4. Pingback: Տանկային բիաթլոնում վաստակած Տ-90Ս տանկը Հայաստանում կարող է օգտագործվել որպես ուսումնանյութական բազա | ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԽԱՌԸ ԼՈՒՐԵՐ ՍՅՈՒՆԻՔԻ

  5. Pingback: Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը «Տանկային բիաթլոն-2014»-ում երկրորդ տեղը գրավելու առթիվ | Ռազմ.info

  6. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 17-23 | Ռազմ.info

  7. Pingback: Բակո Սահակյանը պարգևատրել է Տանկային բիաթլոն-2014-ի փոխչեմպիոն հայ տանկիստներին | Ռազմ.info

  8. Pingback: Տանկային բիաթլոնի մասնակից հայաստանյան անձնակազմը մեկնել է Մոսկվա | Ռազմ.info

  9. Pingback: Տանկային բիաթլոն. Հայաստանը կմրցի եզրափակչի ուղեգրի համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *