Տանկային բիաթլոնում վաստակած Տ-90Ս տանկը Հայաստանում կարող է օգտագործվել որպես ուսումնանյութական բազա

Ռուսաստանյան Տ-90Ս տանկը, որը Հայաստանը ստացել է որպես մրցանակ Տանկային բիաթլոն-2014 մրցույթում 2-րդ տեղը զբաղեցնելու համար, բնական է, որ չի համալրի շարային զորամասերից որևէ մեկի սպառազինությունը, այլ ամենայն հավանականությամբ, կծառայի որպես ուսումնանյութական բազա։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տանկային անձնակազմերի դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ։

Տանկային բիաթլոնի Հայաստանի հավաքականը՝ գլխավերևում պահելով Տ-90Ս տանկի վկայագիրը

Տանկային բիաթլոնի Հայաստանի հավաքականը՝ գլխավերևում պահելով Տ-90Ս տանկի վկայագիրը

Նա նշեց, որ հասկանալի պատճառներով (նկատի ունի ադրբեջանական բանակի սպառազինությունում Տ-90Ս-ի առկայությունը-Ռազմինֆո), անհրաժեշտ է ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ առավելություններ և թերություններ ունի այդ տանկը և ինչպես է հարկավոր պայքարել դրա դեմ։ Տ-90-ի հասցեին հնչում են բազմաթիվ քննադատություններ, սակայն դրա հետ մեկտեղ, տանկն ունի նաև ուժեղ կողմեր, որոնք վերհանելը չափազանց կարևոր է։

Հիշեցնենք, որ Մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում օգոստոսի 4-ից 16-ն անցկացվում էր միջազգային մրցույթ, որի ընթացքում իրենց ուժերն էին չափում 12 երկրների տանկային լավագույն անձնակազմերը։ Թիմային պայքարի հաշվարկով Հայաստանի տանկիստները գրավեցին երկրորդ տեղը՝ որպես մրցանակ ստանալով 1 միավոր Տ-90Ս տանկ։

4 responses to “Տանկային բիաթլոնում վաստակած Տ-90Ս տանկը Հայաստանում կարող է օգտագործվել որպես ուսումնանյութական բազա

  1. Pingback: Տանկային բիաթլոնում վաստակած Տ-90Ս տանկը Հայաստանում կարող է օգտագործվել որպես ուսումնանյութական բազա Razm.info | Armday

  2. Pingback: Պարո´ն նախարար, Ձեր առաջադրանքը կատարված է. զեկուցում է տանկային հավաքականի հրամանատարը | Ռազմ.info

  3. Pingback: Այն ամենը, ինչ պետք է իմանալ տանկային բիաթլոնի մասին | Ռազմ.info

  4. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 17-23 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *