Ադրբեջանում շարունակվում է ՀՕՊ զորավարժությունը. կիրառվել են Ս-300 ԶՀՀ-ներ

Ադրբեջանում շարունակվում է  ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժությունը, որը մեկնարկել է օգոստոսի 13-ին։ Երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ վարժանքների հերթական փուլերից մեկում օդային սահմանը խախտած պայմանական հակառակորդի թռչող օբյեկտները խոցելու նպատակով կիրառվել է Ս-300 ՊՄՈւ2 «Փավորիտ» զենիթահրթիռային համակարգ և Ս-125«Պեչորա-2ՏՄ» զենիթահրթիռյաին համալիր (ռուս.՝ С-300ПМУ2 Фаворит, С-125 Печора-2ТМ)։

Ս-300 ՊՄՈւ2 «Ֆավորիտ» ԶՀՀ. Ադրբեջանի ԶՈւ

Ս-300 ՊՄՈւ2 «Ֆավորիտ» ԶՀՀ. Ադրբեջանի ԶՈւ

Նշվում է, որ պայմանական հակառակորդի ցամաքային հենակետերը խոցելու նպատակով գործի է դրվել նաև ավիացիան, որը չկառավարվող հրթիռների միջոցով օդային հարվածներ է հասցրել ամրաշինական կառույցներին։

Հիշեցնենք, որ զորավարժության փուլերից մեկի ըթնացքում՝ օգոստոսի 14-ին, կիրառվել էին նաև հակաօդային պաշտպանության «Բուկ-ՄԲ»  զենիթահրթիռային համալիրներ և ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանքներ։

Հակաօդային պաշտպանության Ս-300 զենիթահրթիռային համակարգի «ՊՄՈւ2» մոդիֆիկացիան շահագործման են հանձնել 1997-ին։ Համակարգը աերոդինամիկ թիրախները կարող է խոցել մինչև 195 կմ, իսկ բալիստիկ թիրախները՝ 40 կմ առավելագույն հեռավորության վրա։

One response to “Ադրբեջանում շարունակվում է ՀՕՊ զորավարժությունը. կիրառվել են Ս-300 ԶՀՀ-ներ

  1. Pingback: Հակատանկային ստորաբաժանումների վարժանքներ ադրբեջանական բանակում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *