Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայ տանկիստներին՝ փոխչեմպիոն դառնալու կապակցությամբ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 16-ին, շնորհավորական ուղերձ է հղել մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում անցկացվող «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին մասնակցած և թիմային պայքարի արդյունքներով 12 երկրների շարքում 2-րդ տեղը զբաղեցրած հայաստանցի տանկիստներին։

Նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

Տանկային բիաթլոնի առաջնության հայկական անձնակազմի սիրելի տղաներ, շնորհավորում եմ ձեզ տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթների և փոխչեմպիոն դառնալու առթիվ: Մենք բոլորս հպարտանում ենք միջազգային ստուգատեսում ձեր գրանցած բարձր արդյունքներով, ինչը հայկական զինված ուժերի մարտիկների կողմից զինտեխնիկայի տիրապետման և առաջադրանքները փայլուն կատարելու վկայությունն է։ Ձեր ձեռքբերումը մեր բանակի բոլոր օղակներում մասնագիտական կատարելագործումն է՛լ ավելի խթանելու հիանալի օրինակ է:

Ապրե´ք տղաներ։

Հիշեցնենք նաև, որ թիմային պայքարում երկրորդ տեղը զբաղեցնելու համար, որպես մրցանակ Հայաստանը ստացել է 1 միավոր Տ-90Ս տանկ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *