Ռազմաշաբաթ. Թուրքիա. հոկտեմբերի 6-12

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին պատ է կառուցում, շարունակում է օդ բարձրացնել կործանիչներ։ Թուրքական կարճ հեռահարության զենիթահրթիռային համակարգը փորձարկվում է։ Թուրքիայի ԳՇՊ-ն Կոսովոյում է։ Եվս մեկ հեղաշրջման գործով դատավարության որոշումներ են հայտնի։

Թուրքական ՀՕՊ

” Թուրքիայում սկսել են Սիրիայի հետ սահմանին պարիսպ կառուցել, իսկ պաշտոնական Անկարան պատի կառուցումը պատճառաբանում է սահմանը խախտելու հաճախացած դեպքերի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։

” Թուրքիան հոկտեմբերի 5-6-ին մի քանի անգամ կործանիչներ է օդ բարձրացրել, երբ Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանի մոտակայքում, սիրիական ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ու ուղղաթիռը թռիչքներ են կատարել։

” Թուրքական կարճ հեռավորության զենիթային հրթիռի առաջին կրակային փորձարկումն անցկացվել է հոկտեմբերի 6-ին Թուզ լճի մոտակայքում գտնվող զորավարժարանում։ Թուրքիան սեփական զենիթահրթիռային համակարգը ստեղծել է 2011 թվականին Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարած «Ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ» (HISAR-A) նախագծի շրջանակներում։ 

” Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը երկօրյա այցով մեկնել է Կոսովո, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, ինչպես նաև այցելել օսմանյան շրջանից մնացած մզկիթ։

” Թուրքիայում վճռաբեկ 9-րդ դատարանը հրապարակել է «Մեծ մուրճ» («Բալյոզ») անունը կրող հեղաշրջման փորձի գործով անցնող մեղադրյալների պատիժները։

Թուրքական վճռաբեկ դատարանը երկարատև քննությունից հետո «Մեծ մուրճ» հեղաշրջման գործով վճիռներն անփոփոխ է թողել 237 մեղադրյալի նկատմամբ։

” Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Թուրքիայի՝ չինական ՀՕՊ համակարգեր ընտրելու որոշումը՝ միևնույն ժամանակով անհիմն համարելով արևմտյան պետություններիարտահայտած դժգոհությունն այս կապակցությամբ։

” Թուրքիայի խորհրդարանը ևս մեկ տարով երկարաձգել է երկրի կառավարության և զինված ուժերի՝ Իրաքի տարածքում«հակաահաբեկչական ռազմական գործողություններ» իրականացնելու մանդատը։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *