Թուրքիայի ԶՈւ ԳՇՊ-ն այցելել է Կոսովո

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը երկօրյա այցով մեկնել է Կոսովո, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, ինչպես նաև այցելել օսմանյան շրջանից մնացած մզկիթ։

Թուրքիայի ԳՇՊ Նեջդեթ Օզել

Թուրքիայի ԳՇՊ Նեջդեթ Օզել

Բանակի գեներալ Օզելը հոկտեմբերի 7-ին սկսել է Կոսովո ու Բոսնիա և Հերցեգովինա հնգօրյա այցելությունը։

Կոսովոյում նա հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնատար անձանց հետ, որից հետո մեկնել է Բոսնիա։

Կոսովոյում, բացի զինվորական և քաղաքական վերնախավի հետ հանդիպումներից, թուրք գեներալը հանդիպումներ է ունեցել տեղի թուրք համայնքի հետ, ինչպես նաև այցելել Թուրքիայի խաղաղապահներին։

Հոկտեմբերի 11-ին Թուրքիայի ԳՇՊ-ն կվերադառնա Անկարա։

Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերի զորախումբը սկսել է մասնակցել Կոսովոյում միջազգային խաղաղապահ առաքելությանը (KFOR) 1999 թվականից։ Ներկայում մասամբ ճանաչված բալկանյան այդ երկրում տեղակայված է 377 զինծառայող թուրք խաղաղապահ։ Թուրքիան Կոսովոյի անկախությունը ճանաչած պետություններից է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *