Թուրքիայում սկսել են Սիրիայի հետ սահմանին պարիսպ կառուցել, իսկ պաշտոնական Անկարան պատի կառուցումը պատճառաբանում է սահմանն խախտելու հաճախացած դեպքերի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։
Պարսպի շինարարությունը սկսվել է սիրիական Ղամիշլի քաղաքի հանդիպակած հատվածում։ Այս հատվածն էլ, ըստ թուրքական պատկան մարմինների, բավական հաճախ են անցնում մաքսանենգ ճանապարհով, ուստի նման պարսպի գոյությունն անհրաժեշտություն է դարձել, տեղեկացնում են թուրքական աղբյուրները։
Պատի բարձրությունը կազմելու է 2 մետր, իսկ վերին հատվածում այն պատելու են փշալարերով։ Պարսպի որոշ հատվածներում նաև անվտանգության տեսախցիկներ են լինելու, ինչպես նաև սահմանապահ զինծառայողները հսկողություն են սահմանելու։
Թուրքիայի և Սիրիայի միջև ցամաքային սահմանի երկարությունը կազմում է 900 կմ-ից ավել։
Նշենք նաև, որ Թուրքիայի կառավարությունը Սիրիա լիարժեք ներխուժման հիմնական կողմնակիցներից է։ Սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբից պաշտոնական Անկարան համակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալներին։ Այս պայմաններում վերջին ամիսներին Սիրիայից Թուրքիա մաքսանենգների մուտքը զգալի ավելացել է։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հոկտեմբերի 6-12 | Թուրքագիտական պորտալ
Pingback: Թուրքիան թուրք-սիրիական սահմանին կառուցում է ևս 700 կմ պատ | Ռազմ.info
Pingback: Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Արդահան-Կարս-Իգդիր հատվածում. Թուրքական ԶԼՄ | Ռազմ.info