Թուրքիայի զինված ուժերը փորձարկում են տեղական արտադրության կարճ հեռավորության զենիթահրթիռային համակարգը։ ՀՕՊ համակարգերի կրակային առաջին փորձարկումները հաջողությամբ են անցկացվել, տեղեկացնում է Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարությունը։
Թուրքական կարճ հեռավորության զենիթային հրթիռի առաջին կրակային փորձարկումն անցկացվել է հոկտեմբերի 6-ին Թուզ լճի մոտակայքում գտնվող զորավարժարանում։
Թուրքիան սեփական զենիթահրթիռային համակարգը ստեղծել է 2011 թվականին Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարած «Ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ» (HISAR-A) նախագծի շրջանակներում։ Ծրագիրն իրականացնում է թուրքական «Ասելսան» (Aselsan) ընկերությունը: Աշխատանքներին մասնակցել է մեկ այլ խոշոր թուրքական ռազմարդյունաբերական ընկերություն՝ «Ռոքեթսանը» (Roketsan)։
Դեռ հայտնի չէ, թե երբ է նախատեսվում ավարտել փորձարկումների փուլը, և ինչպիսի մարտավարատեխնիկական տվյալներ ունի թուրքական նոր զենիթահրթիռային համակարգը։
Pingback: Թուրքիան ներկայացրել է տեղական արտադրության ՀՕՊ համակարգի համար նախատեսված հրթիռը | Ռազմ.info
Pingback: Թուրքական ընկերությունը հայտնում է տեղական ՀՕՊ համակարգի հաջող փորձարկման մասին | Ռազմ.info