Tag Archives: Վիգեն Սարգսյան

Ուսման ընթացքում աչքի ընկած քաղաքացիները կարող են ծառայել ՌԱՊԿ-ում․ ՀՀ ՊՆ ղեկավար

ArmHiTec-2016 ցուցահանդեսին հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքը Հոկտեմբեր 26, 2017 15:51 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ Ռազմարդյունաբերության պետական կոմիտեում (ՌԱՊԿ) կարող է ծառայել այն սպան, որը «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներումում բուհում ուսման ժամանակ աչքի է ընկել որպես լուրջ գիտնական։ Continue reading

Երեք երկրի կրթություն ունեցողներին ծառայություն կառաջարկվի գլխավոր շտաբում կամ ՊՆ-ում․ նախարար

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Արցախի դիրքապահներին Հոկտեմբեր 26, 2017 14:09 | RAZM.INFO - Երեք երկրում բարձրագույն կրթություն ստացած նորակոչիկներին կառաջարկվի ծառայություն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կամ պաշտպանության նախարարության վարչական ապարատում։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարը Continue reading

Վիգեն Սարգսյան. Բոլորը պետք է ծառայեն. ԲՈւՀ ավարտածներից ով ցանկանա՝ որպես սպա, ով ոչ՝ որպես շարքային

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման՝ Լիբանան մեկնելու հանդիսավոր արարողությունը Հոկտեմբեր 25, 2017 13:01 | RAZM.INFO - ՀՀ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով պատգամավոր Արարատ Միրզոյանի հարցադրումներին, պատասխանել է, որ «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակներում պետք է ծառայեն բոլորը՝ անկախ բարձրագույն կրթությունից: ԲՈւՀ ավարտածները ունեն ընտրելու հնարավորություն՝ ծառայելու որպես սպա: Continue reading

Նախատեսվում է նոր կենտրոնական հոսպիտալի կառուցում. ՀՀ նախագահ

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նոր մասնաշենքերի բացումը Հոկտեմբեր 24, 2017 18:47 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ պաշտպանության նախարարին հանձնարարել է ավարտին հասցնել նոր հոսպիտալի տեխնիկական առաջադրանքի մշակումը և նախագծման աշխատանքները: Նախագահը նշել է, որ գործող կենտրոնական զինվորական հոսպիտալն այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Continue reading

ՊՆ-ն քննարկում է բանակի սննդի մի մասի արտադրությունը սահմանամերձ համայնքներ տեղափոխելու հարցը

Հոկտեմբեր 24, 2017 16:38 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ին խորհրդարանում պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ ՊՆ-ն այսօր աշխատում է տեղական արտադրողից գնվող ապրանքների ծավալի մեծացման, նույնիսկ սննդի արտադրության մի մասը սահմանամերձ համայնքներ տեղափոխելու ուղղությամբ: Բայց օրենքով տեղական արտադրողին առավելություն չի տրվելու, քանի որ դա կարող է ազդել որակ-գին հարաբերակցության վրա: Continue reading

Զորակոչի անցկացման լիազորությունը նախատեսվում է փոխանցել ՀՀ ՊՆ-ին

Հոկտեմբեր 24, 2017 9:20 | RAZM.INFO - «Պաշտպանության մասին» առաջարկվող  օրենքով նախատեսվում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, ինչպես նաև նախատեսվում է զորակոչի անցկացման լիազորության փոխանցում ՀՀ ՊՆ-ին։ Continue reading

Վիգեն Սարգսյանը բարձրաստիճան սպայակազմին է ներկայացրել ՀՀ ԶՈւ օպերատիվ վարչության նորանշանակ պետին

իգեն Սարգսյանը ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել ԲԿ նորանշանակ հրամանատարին Հոկտեմբեր 23, 2017 20:27 | RAZM.INFO - Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ՊՆ վարչական համալիրում բարձրաստիճան սպայակազմին է ներկայացրել ՀՀ ԶՈւ օպերատիվ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին, ՀՀ ՊՆ ներքին աուդիտի վարչության նորանշանակ պետ Գրիգոր Արամյանին և պաշտպանության նախարարի խորհրդական Տիգրան Լիլոյանին։  Continue reading

Հրետանու կառավարման հայկական համակարգ՝ ՀՀ ՊՆ հրետանային ուսումնական զորամասում

ՀՀ ՊՆ հրետանային ուսումնական զորամասի հետախուզման և կրակի կառավարման մեխանիզացված 2K02 համալիրը Հոկտեմբեր 21, 2017 17:28 | RAZM.INFO - Հոկտեմբերի 21-ին ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ հրետանային ուսումնական զորամասերից մեկում նշել են հրթիռային զորքերի և հրետանու վարչության կազմավորման 25-րդ տարեդարձը: Հրապարակված լուսանկարներում երևում է Հայաստանում արտադրված հետախուզման և հրետանու կրակի կառավարման մեխանիզացված 2K02 համալիր: Continue reading

Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին Հոկտեմբեր 20, 2017 15:52 | RAZM.INFO - Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Continue reading

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Կանադայի դեսպանին

ՀՀ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Կանադայի դեսպանին Հոկտեմբեր 19, 2017 9:33 | RAZM.INFO - Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին: Կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Continue reading