Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին: Կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
ՀՀ ՊՆ ղեկավարը և դեսպանը նաև պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրել խաղաղապահության և այլ բնագավառներում համագործակցության հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 19-ին՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի շրջանակներում, հայտարարել է, որ առաջիկայում նախատեսում է պաշտոնական այցով մեկնել Կանադա: