Երեք երկրի կրթություն ունեցողներին ծառայություն կառաջարկվի գլխավոր շտաբում կամ ՊՆ-ում․ նախարար

Երեք երկրում բարձրագույն կրթություն ստացած նորակոչիկներին կառաջարկվի ծառայություն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կամ պաշտպանության նախարարության վարչական ապարատում։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարը ԱԺ-ում զինծառայության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

«Այսօր էլ ցանկացած նորակոչիկի, ով կգա ծառայության երեք բարձրագույն կրթությամբ՝ ստացված երեք տարբեր երկրների առաջատար բուհերում,  առաջարկում եմ հանրայնորեն այս ամբիոնից ծառայություն գլխավոր շտաբում կամ պաշտպանության նախարարության վարչական ապարատում», – մասնավորապես հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը։

ՊՆ ղեկավարի խոսքով՝ դա մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման և բանակի մարտունակության բարձրացման միջոց է։

Նշենք, որ ՊՆ ներկայացրած զինծառայության մասին օրենքի նախագծով՝ ուսումը շարունակելու համար տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր, սովորելով ՀՀ բուհերում, պայմանագիր կնքեն  ՊՆ-ի հետ և ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով:

Օրինագծով նախատեսվող փոփոխություններից մի քանիսին կարող եք ծանոթանալ այս հղումներով (12 , 3):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *