Զորակոչի անցկացման լիազորությունը նախատեսվում է փոխանցել ՀՀ ՊՆ-ին

«Պաշտպանության մասին» առաջարկվող  օրենքով նախատեսվում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, ինչպես նաև նախատեսվում է զորակոչի անցկացման լիազորության փոխանցում ՀՀ ՊՆ-ին։

Այս մասին ՀՀ ԱԺ-ում «Պաշտպանության մասին»  օրենքի քննարկման ժամանակ հայտնել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. փոխանցում է  Aysor.am լրատվակայքը:

«Այն ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի ավելացում:», ” հայտնել է Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարը նաև նշել է, որ նախատեսվում է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ զինկոմիսարիատների շատ ավելի սերտ փոխգործակցություն ծավալել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *