Հրետանու կառավարման հայկական համակարգ՝ ՀՀ ՊՆ հրետանային ուսումնական զորամասում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ հրետանային ուսումնական զորամասերից մեկում նշել են հրթիռային զորքերի և հրետանու վարչության կազմավորման 25-րդ տարեդարձը: Հրապարակված լուսանկարներում երևում է Հայաստանում արտադրված հետախուզման և հրետանու կրակի կառավարման մեխանիզացված 2K02 համալիր: Միջոցառման մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ հրետանային ուսումնական զորամասի հետախուզման և կրակի կառավարման մեխանիզացված 2K02 համալիրը

ՀՀ ՊՆ հրետանային ուսումնական զորամասի հետախուզման և կրակի կառավարման մեխանիզացված 2K02 համալիրը

2016 թ. ՀՀ ՊՆ-ն 2KO2 համալիրը ներկայացրել էր Ռուսաստանում անցկացված «Բանակ 2016» ռազմատեխնիկական միջազգային ֆորումին:

Նշվում էր, որ  «Հետախուզման և  կրակի կառավարման մեխանիզացված համալիրը նախատեսված է թիրախների տեղորոշման, դրանց խոցման համար կորդինատների և հրետանային տվյալների հաշվարկման համար»: Թիրախի հայտնաբերման առավելագույն հեռավորությունը՝ մինչև 20 կմ: Սարքավորումը բաղկացած է երկու գերզգայուն տեսախցիկներից, լազերային հեռաչափից և օպերատորի կոնսոլներից: Տեղավորվում է 2 ուսապարկում:

«Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումին ՀՀ ՊՆ-ի ներկայացրած հետախուզման և կրակի կառավարման մեխանիզացված 2K02 համալիրը

«Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումին ՀՀ ՊՆ-ի ներկայացրած հետախուզման և կրակի կառավարման մեխանիզացված 2K02 համալիրը

Արտադրող ընկերության՝ LT-Pyrkal-ի փոխտնօրենը հայտնել էր, որ համալիրը ինքնուրույն սահմանում է կորդինատները՝ օգտագործելով GPS և ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգեր: Համալիրը թիրախի վերաբերյալ տվյալների ստացումից հետո կորդինատները ռադիոալիքով կամ հեռախոսակապով փոխանցվում են հրետանուն: Համալիրը թույլ է տալիս թիրախի հայտնաբերման և խոցման ժամանակահատվածը 5 րոպեից հասցնել ընդամենը 1 րոպեի: Համալիրում հաշվի են առել նաև ձեռքով կառավարվելու հնարավորությունը:

Նույն ժամանակ ՀՀ Պն ներկայացուցիչը Regnum գործակալությանը հայտնել էր, որ համալիրն արդեն իսկ իրառվում է հայկական զինուժում, այդ թվում՝ նաև Արցախում: Ավելին՝ այն իրեն լավ է դրսևորել ապրիլյան մարտերում, մասնավորապես Աղդամի ուղղությամբ հրետանային մարտերում: 

Ավելացնենք, որ 2017 թ. սեպտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ ” Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավար Դավիթ Փախչանյանը հայտնել էր, որ հայկական արտադրության հրետանային կրակի կառավարման և հետախուզության համակարգով հետաքրքրվում են նաև արտերկրում, մասնավորապես մեկ երկրի հետ արդեն վաճառքի վերաբերյալ բանակցություններ են վարվում։

Նա նաև նշել էր, որ ներկայում աշխատում են համակարգի՝ գիշերային պայմաններում աշխատանքի կարողությունների կատարելագործման ծրագրի վրա:

Ցուցադրական պարապմունք ՀՀ ՊՆ ուսումնական հրետանային զորամասում. 21.10.2017 թ.

Ցուցադրական պարապմունք ՀՀ ՊՆ ուսումնական հրետանային զորամասում. 21.10.2017 թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *