Ուսման ընթացքում աչքի ընկած քաղաքացիները կարող են ծառայել ՌԱՊԿ-ում․ ՀՀ ՊՆ ղեկավար

ՀՀ ՊՆ Ռազմարդյունաբերության պետական կոմիտեում (ՌԱՊԿ) կարող է ծառայել այն սպան, որը «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներումում բուհում ուսման ժամանակ աչքի է ընկել որպես լուրջ գիտնական։ Այս մասին Ազգային Ժողովում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ գիտնականը կարող է իր գիտելիքները ծառայեցնել բանակին որպես զինված ուժերի սպա։

«ՌԱՊԿ-ում կարող է ծառայել այն սպան, ով, 4 տարի բակալավրիատուրայում սովորելու ընթացքում զուգահեռ սպայական պատրաստություն անցնելով, աչքի է ընկել որպես լուրջ գիտնական և կարող է ՌԱՊԿ-ը առաջ շարժել», –  նշել է Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանության նախարարության ներկայացրած օրենքի նախագծով՝ ուսումը շարունակելու համար քաղաքացիները տարկետում կստանան նախարարության հետ պայմանագիր կնքելու դեպքում և և ՀՀ բուհերում ուսման ընթացքում ռազմական պատրաստություն կանցնեն, այնուհետև՝ ուսման ավարտից հետո, կծառայեն ՊՆ-ի կողմից նշված վայրում, նշված պայմաններով:

ՀՀ ՊՆ ղեկավարն այսօր նաև հայտնել է, որ երեք երկրում բարձրագույն կրթություն ստացած նորակոչիկներին կառաջարկվի ծառայություն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կամ պաշտպանության նախարարության վարչական ապարատում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ներկայացվել էր 2018 թ. բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է ՊՆ հետազոտական աշխատանքների հատկացումներն ավելացնել շուրջ 48%-ով: Ընդհանուր ռազմական բյուջեն նախատեսվում է ավելացնել շուրջ 37 մլրդ դրամով (17.6%):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *