Tag Archives: ավիավթարներ

Լեհաստանում ՄիԳ-29 է կործանվել. օդաչուն փրկվել է

Դեկտեմբեր 19, 2017 13:06 | RAZM.INFO - Դեկտեմբերի 18-ին Լեհաստանում վթարվել է այդ երկրի զինված ուժերի ՄիԳ-29 կործանիչ: 28-ամյա օդաչուն հասցրել է կատապուլտի օգնությամբ դուրս ցատկել: Նրան տեղափոխել են հոսպիտալ: Continue reading

ԱՄՆ-ում վթարվել է T-38 ուսումնամարտական ինքնաթիռ

Ամերիկյան արտադրության T-38 Talon ինքնաթիռ Նոյեմբեր 22, 2017 19:13 | RAZM.INFO - Նոյեմբերի 20-ին Միացյալ Նահանգներում վթարվել է ռազմաօդային ուժերի T-38 Talon ուսումնամարտական ինքնաթիռ: Անձնակազմի անդամներից մեկը զոհվել է, մյուսը վիրավորվել է և հոսպիտալացվել:  Continue reading

Իսրայելում զինված ուժերի հարվածային ուղղաթիռ է վթարվել

AH-64 Apache ուղղաթիռ Օգոստոս 8, 2017 16:45 | RAZM.INFO - Օգոստոսի 7-ին Իսրայելում վթարվել է ռազմաօդային ուժերի AH-64 Apache հարվածային ուղղաթիռ: Վթարի հետևանքով մահացել է ուղղաթիռի օդաչուներից մեկը, մյուս օդաչուն ծանր վնասվածքներ է ստացել:  Continue reading

ԱՄՆ-ում վթարվել է C-130 Hercules բեռնատար ինքնաթիռ, զոհվել է 16 մարդ

ԱՄՆ-ում վթարված C-130 բեռնատար ինքնաթիռ. հուլիս 2017 Հուլիս 11, 2017 16:34 | RAZM.INFO - Հուլիսի 10-ի գիշերը Միացյալ Նահանգների Միսսիսիպի նահանգի արևմյան հատվածում վթարվել է ամերիկյան Lockheed Martin ընկերության արտադրության C-130 Hercules բեռնատար ինքնաթիռ: Վթարի ժամանակ ինքնաթիռում եղել է 16 մարդ, բոլորը զոհվել են:  Continue reading

Սիրիայում զինյալները խոցել են կառավարական զինուժի ՄիԳ-21 ինքնաթիռ

Սիրիայում կործանված ՄիԳ-21-ի բեկորները Հունիս 6, 2017 10:50 | RAZM.INFO - Երեկ՝ հունիսի 5-ին, սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից շուրջ 50-60 կմ հեռավորության վրա խոցվել է Սիրիայի կառավարական ուժերին պատկանող ՄիԳ-21 կործանիչ: Օդաչուն մահացել է, ամենայն հավանականությամբ, կատապուլտով կոշտ կամ սխալ վայրէջք կատարելու համար: Continue reading

Թուրքիայում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է 13 զինվորական, այդ թվում մեկը՝ գեներալ

Թուրքական վթարված ուղաթիռի մնացորդներ. 31/05/2017 Հունիս 1, 2017 11:32 | RAZM.INFO - Երեկ՝ մայիսի 31-ին, Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում կործանվել է Թուրքիայի ԶՈւ բարձրաստիճան զինվորականների տեղափոխող Eurocopter Cougar տեսակի բազմանպատակ ուղղաթիռ: Վթարի հետևանքով մահացել է 13 զինվորական, այդ թվում՝ ժանդարմերիայի 23-րդ սահամանապահ դիվիզիայի հրամանատար, դիվիզիայի գեներալ (2 աստղ) Այդըն Այդողանը: Continue reading

Հունաստանում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է 4 բարձրաստիճան սպա

Հունաստանի զինված ուժերի Bell UH-1 Iroquois բազմանպատակային ուղղաթիռ Ապրիլ 19, 2017 16:55 | RAZM.INFO - Ապրիլի 19-ին Հունաստանի հյուսիսային Էլասսոնա շրջանի Սարանտապորո գյուղի մոտակայքում կործանվել է Հունաստանի զինված ուժերի ամերիկյան արտադրության Bell UH-1 Iroquois բազմանպատակային ուղղաթիռ: Continue reading

Թուրքիայի արևելքում Sikorsky S-70 ուղղաթիռ է ընկել

Թուրքիայում S-70 Sikorsky ուղղաթիռ է կործանվել Ապրիլ 18, 2017 15:38 | RAZM.INFO - Ապրիլի 18-ին Թուրքիայի արևելյան Թունջելի նահանգում վթարվել է Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) Sikorsky S-70 Blackhawk ուղղաթիռ:  Continue reading

2016-ին ՌԴ օդուժում օդաչուների պակասորդը կազմել է 1300 հոգի

ՌԴ ՌՕՈւ Սու-34 ճակատային ռմբակոծիչ՝ վթարից հետո Փետրվար 24, 2017 10:25 | RAZM.INFO - 2016 թվականին Ռուսաստանի ԶՈւ օդատիեզերական ուժերում ռազմական օդաչուների պակասորդը կազմել է 1300 հոգի։ Պակասորդը կլրացվի 2018-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Continue reading

Ավիավթարում զոհվել են ՌԴ ՊՆ ռազմական նվագախմբի անդամները, լրագրողներ, «Դոկտոր Լիզան»

Դեկտեմբերի 25-ին կործանված ՌԴ ԶՈւ Տու-124 ինքնաթիռի հետագիծը․ Լուսանկարը՝ vesti.ru կայքի Դեկտեմբեր 25, 2016 14:44 | RAZM.INFO - Դեկտեմբերի 25-ին Սև ծովում դեռևս անհայտ պատճառով կործանվել է Սիրիա թռչող ՌԴ ԶՈւ Տու-154 ինքնաթիռ։ Այն Սոչիից օդ է բարձրացել առավոտյան 5:20-ին, 20 րոպե անց անձնակազմը կապի դուրս չի եկել։ Ինքնաթիռի կտորները հայտաբերվել են ափից 1,5 կմ հեռավորության վրա՝ 50–70 մ խորության տակ։ Continue reading