Դեկտեմբերի 18-ին Լեհաստանում վթարվել է այդ երկրի զինված ուժերի ՄիԳ-29 կործանիչ: 28-ամյա օդաչուն հասցրել է կատապուլտի օգնությամբ դուրս ցատկել: Նրան տեղափոխել են հոսպիտալ: Այս մասին հայտնում է լեհական պետական PAP գործակալությունը:
.@KownackiBartosz: pilot który uczestniczył w wydarzeniu przeżył, katapultował się, jest teraz transportowany do szpitala, wojsko zadziałało zgodnie ze wszystkimi procedurami #wieszwiecej #MIG29 #MińskMazowiecki pic.twitter.com/gIHbBCQDtc
— TVP Info 🇵🇱 (@tvp_info) December 18, 2017
Ինքնաթիռն ընկել է Մինսկ-Մոզովեցիկի – Կալուշին քաղաքների միջև ընկած տարածքում՝ մայրաքաղաք Վարշավայից մի քանի հարյուր կմ հարավ-արելք՝ ուսումնական թռիչքի ժամանակ: Ինքնաթիռը Մինսկ-Մոզովեցկի քաղաքի օդանավակայանից փոքր հեռավորության վրա անհետացել է ռադարներից:
28-ամյա օդաչուն հասցրել է դուրս ցատկել կատապուլտի օգնությամբ: Նրան տեղափոխել են Վարշավայի հոսպիտալ, նշվում է, որ կյանքին վտանգ չի սպառնում:
Ինքաթիռի կործանման վայրում արդեն հետաքննություն է ընթանում:

Լեհաստանի ԶՈւ ՄիԳ-29 ինքնաթիռի Կ-36ՄԴ կատապուլտային նստարան. Աղբյուրը՝ Defence24.pl