Իսրայելում զինված ուժերի հարվածային ուղղաթիռ է վթարվել

Օգոստոսի 7-ին Իսրայելում վթարվել է ռազմաօդային ուժերի AH-64 Apache հարվածային ուղղաթիռ: Վթարի հետևանքով մահացել է ուղղաթիռի օդաչուներից մեկը, մյուս օդաչուն ծանր վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Իսրայելի ՌՕՈւ-ն:

Միջադեպը եղել է Իսրայելի հարավում տեղակայված «Ռամոն» ավիաբազայի մոտակայքում: Ուղղաթիռը ուսումնամարզական թռիչքներ իրականացնելիս է եղել:

Վթարի հետևանքով մահացած զինծառայողը պահեստազորի օդաչու, մայոր Դուդի (Դավիթ)  Զոհարն է, վիրավորված զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Վթարի պատճառը դեռևս պարզված չէ:

Նշվում է, որ մինչ հետաքննության ավարտը իջեցվել է Իսրայելի ՌՕՈւ հարվածային ուղղաթիռների խումբը :

Ամերիկյան արտադրության AH-64 Apache ուղղաթիռը շահագործման են հանձնել 1986-ին։ Հետագա տարիներին ստեղծվել են դրա տարբեր մոդիֆիկացիաներ և արտահանվել աշխարհի մի շարք երկրներ։

  • Անձնակազմը — 2 հոգի
  • Առավելագույն արագությունը — մինչև 365 կմ/ժ
  • Թռիչքի առաստաղը —  6400 մետր
  • Սպառազինությունում առկա է 30 մմ-անոց հրանոթ և ամրակցման 4 կետ՝ լազերային նշանառությամբ, ինչպես նաև չկառավարվող հրթիռների համար։

Համաձայն բաց աղբյուրների տվյալների՝ իսրայելական բանակում շահագործվում է Apache AH-64 ուղղաթիռի «A» և «D» մոդիֆիկացիաների շուրջ 48 օրինակ։

AH-64 Apache ուղղաթիռ

AH-64 Apache ուղղաթիռ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *