ԱՄՆ-ում վթարվել է C-130 Hercules բեռնատար ինքնաթիռ, զոհվել է 16 մարդ

Հուլիսի 10-ի գիշերը Միացյալ Նահանգների Միսսիսիպի նահանգի արևմյան հատվածում վթարվել է ամերիկյան Lockheed Martin ընկերության արտադրության C-130 Hercules բեռնատար ինքնաթիռ: Վթարի ժամանակ ինքնաթիռում եղել է 16 մարդ, բոլորը զոհվել են: Այս մասին հայտնում է ամերկյան CNN հեռուստաընկերության կայքը:

Վթարված C-130 Hercules ինքնաթիռը պատկանում էր ԱՄՆ Ծովային հետևակի հրամանատարությանը: Վթարից հետո դեպքի վայրում հրդեհ է բռնկվել:

Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: ԱՄՆ Ծովային հետևակի հրամանատրությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ վթարվել է KC-130  Hercules լիցքավորող ինքնաթիռներ, այլ տեղեկություններ դեռևս հայտնի չեն:

Ամերիկյան արտադրության C-130 Hercules ինքնաթիռը ԱՄՆ զինված ուժերում և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներում ամենաշատ օգտագործվող բեռնատար ինքնաթիռներից մեկն է: Արտադրվում է դեռևս 1950-ական թվականներից:

Ունի մի շարք մոդեֆիկացիաներ և արդիիականացված տարբերակներ: KC-130 ինքնաթիռները Hercules ինքնաթիռների լիցքավորող տարբերակներն են։ Սրանք նույնպես արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *