Հունաստանում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է 4 բարձրաստիճան սպա

Ապրիլի 19-ին Հունաստանի հյուսիսային Էլասսոնա շրջանի Սարանտապորո գյուղի մոտակայքում կործանվել է Հունաստանի զինված ուժերի ամերիկյան արտադրության Bell UH-1 Iroquois բազմանպատակային ուղղաթիռ: Այս մասին հայտնում է Հունաստանի ԶՈւ ԳՇ կայքը:

Հունաստանի զինված ուժերի Bell UH-1 Iroquois բազմանպատակային ուղղաթիռ

Հունաստանի զինված ուժերի Bell UH-1 Iroquois բազմանպատակային ուղղաթիռ

Վթարի ժամանակ ինքնաթիռում եղել են 5 բարձրաստիճան սպա: Նրանցից 4-ը՝ Հունաաստանի 1-ին բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Իոաննիս Ցանդիդակիսը, գնդապետ Թոմաս Ադամօուն, մայոր Դիմոսթենիս Գոուլասը և լեյտենանտ Կոստանտինոս Հացիսը մահացել են, իսկ սերժանտ Վասիլիկի Պլեքսիդան վիրավոր տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:

Ուղղաիթռը դուրս է եկել Ֆեսալիա շրջանի Սթեֆանովիկիո քաղաքից և վայրէջք կատարել Լարիսսա քաղաքում Հունաստանի 1-ին բանակի 2 սպայի վերցնելու համար, այնուհետև ուղևորվել է Կոզանի, սակայն ճանապարհին այն ընկել է: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *