ՌԴ ԶՈւ զորավարժության ժամանակ «Իսկանդերով» ոչնչացրել են պայմանական դիվերսիոն խումբ

Կրասնոդարի երկրամասում «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով անցկացված զորավարժության ժամանակ Ռուսաստանի բանակի ստորաբաժանումները ոչնչացրել են պայմանական դիվերսանտների: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Անցկացված հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում հրթիռային համալիրները կատարել են երթեր ու մարզումներ են անցկացրել դիվերսանտների ոչնչացման, հակառակորդի օդային հարձակման դեպքում անձնակազմի գործողությունների, վարակված տեղանքով անցման և այլ թեմաներով:

Սա հետաքրքիր է նրանով, որ օպերատիվ-մարտավարական հրթիռները նախատեսված չեն դիվերսիոն խմբեր ոչնչացնելու համար: Դրանց մարտավարատեխնիկական բնութագրերը թույլ են տալիս ոչնչացնել կարևոր ռազմական օբյեկտներ: Իսկ դրանց գինը շատ բարձր է ուղղակի դիվերսիոն խմբի դեմ կիրառելու համար:

Թե ինչի համար է նախատեսված և ինչի համար նախատեսված չէ «Իսկանդեր» համալիրը, առաջարկում ենք կարդալ Ռազմինֆոյի ««Իսկանդեր-Է» ռազմավարական զսպման գործիք» հոդվածում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *