Թուրքիայում ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է 13 զինվորական, այդ թվում մեկը՝ գեներալ

Երեկ՝ մայիսի 31-ին, Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում կործանվել է Թուրքիայի ԶՈւ բարձրաստիճան զինվորականների տեղափոխող Eurocopter Cougar տեսակի բազմանպատակ ուղղաթիռ: Վթարի հետևանքով մահացել է 13 զինվորական, այդ թվում՝ ժանդարմերիայի 23-րդ սահամանապահ դիվիզիայի հրամանատար, դիվիզիայի գեներալ (2 աստղ) Այդըն Այդողանը: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

Թուրքական վթարված ուղաթիռի մնացորդներ. 31/05/2017

Թուրքական վթարված ուղաթիռի մնացորդներ. 31/05/2017

Թուրքական բարձրաստիճան զինվորականները ստուգողական թռիչք էին իրականացնում՝ զննելով բազաների մարտունակությունը: Ուղղաթիռը թռիչքից 3 րոպե անց բախվել է բարձր լարման հոսանքագծերին, ինչի հետրանքով էլ վթարվել է:

Բացի մահացած գեներալ-լեյտենանտից, ուղղաթիռում կային ևս 2 գնդապետ, 1 փոխգնդապետ, 1 մայոր, 3 կապիտան, 1 ավագ լեյտենանտ, ենթասպաներ, պրոֆեսիոնալ սերժանտ: Անձնակազմից ոչ ոք ողջ չի մնացել:

Դիվիզիայի գեներալ Այդողանը տարբեր տարիների ընթացքում ղեկավարել է հատուկ նշանակության ստորաբաժանումներ: 2012 թ. մինչև 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձը նա եղել է Կայսերիի Կոմանդոսների (հատուկ նշանակության ուժեր) բրիգադի հրամանատար: Հեղաշրջման փորձից որոշ ժամանակ անց նշանակվել էր 23-րդ սահմանային դիվիզիայի հրամանատար: Վերջին շրջանում ղեկավարում էր «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ տարբեր մասշտաբների ռազմական գործողություններ:

Հավելենք, որ թուրքական գործակալության հավաքագրած տվյալների համաձայն՝ Թուրքիայում 1996 թ. սկսած ֆրանս-գերմանական արտադրության նշված ուղղաթիռի երեք վթար է արդեն իսկ գրանցվել: Բոլոր վթարների արդյունքում մահացել է Թուրքիայի ԶՈւ 28 զինծառայող:

Թուրքական վթարված ուղաթիռի մնացորդներ. 31/05/2017

Թուրքական վթարված ուղաթիռի մնացորդներ. 31/05/2017

Թուրքիայում բարձաստիճան զինվորականներ տեղափոխող ուղղաթիռ է վթարվել

Թուրքիայում բարձաստիճան զինվորականներ տեղափոխող ուղղաթիռ է վթարվել

Թուրքիայի ժանդարմերիայի 23-րդ սահմանապահ դիվիզիայի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Այդըն Այդողան

Թուրքիայի ժանդարմերիայի 23-րդ սահմանապահ դիվիզիայի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Այդըն Այդողան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *