ԱՄՆ-ում վթարվել է T-38 ուսումնամարտական ինքնաթիռ

Նոյեմբերի 20-ին Միացյալ Նահանգներում վթարվել է ռազմաօդային ուժերի T-38 Talon ուսումնամարտական ինքնաթիռ: Անձնակազմի անդամներից մեկը զոհվել է, մյուսը վիրավորվել է և հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը:

Ամերիկյան արտադրության T-38 Talon ինքնաթիռ

Ամերիկյան արտադրության T-38 Talon ինքնաթիռ

Վթարը տեղի է ունեցել Տեխասում տեղակայված ռազմաօդային ուժերի «Լաֆլին» ավիաբազայից 23 կմ հյուսիս-արևմուտք: Դեռևս հայտնի չեն վթարի պատճառները, հետաքննություն է իրականացվում:

T-38 Talon նախատեսված է երկու հոգու համար։ Ինքնաթիռի առավելագույն արագությունը կարող է հասնել մինչև 1,38 հազար կմ/ժ, իսկ թռիչքը՝ 1,83 հազար կմ։ Այս ուղղաթիռները ԱՄՆ օդուժի շահագործման են հանձնվել 1961 թվականին: Ներկայում ամերիկյան օդուժի սպառազինությունում առկա մոտ 500 միավոր T-38 ուղղաթիռ:

Նշենք, որ այս ուսումնամարտական ինքնաթիռներից առկա Է նաև Թուրքիայի օդուժի սպառազինությունում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *