Daily Archives: Ապրիլ 15, 2019

Ադրբեջանցի նախկին զինվորականը 2017թ. խոշտանգումներից հետո ինքնասպանության փորձ է արել

Տեսարան ամրոցի բանտախցիցՏեսարան ամրոցի բանտախցից Ապրիլ 15, 2019 20:19 | RAZM.INFO -

Ապրիլի 15-ին Ադրբեջանում ընդդիմադիր իրավապաշտպան Օքթայ Գյուլալըևը իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանցի նախկին զինվորական, 1995թ. ծնված Հյուսեյնով Իսմայըլ Ինթիգամ օղլուի (Hüseynov İsmayıl İntiqam oğlu) մասին, որը ապրիլի 12-ին ինքնասպանության փորձ է արել՝ կտրելով երակները։ Այժմ նրա վիճակը ծանր է։

Continue reading

Ինդոնեզիան պատվիրել է թուրքական ընկերության հետ համատեղ արտադրած «Կապլան—ՄՏ» տանկեր

Թուրքական FNSS և իդոնեզական PT Pindad ռազբաարդյունաբերական ընկերությունների արտադրած «Կապլան-ՄՏ» (Kaplan-MT, Ինդ․՝ Harimau) միջին դասի թեթև տանկը Ապրիլ 15, 2019 19:27 | RAZM.INFO -

Ապրիլի 12-ին Ինդոնեզիայի պաշտպանության նախարարությունը երկրի պետական PT Pindad (Պինդադ) ռազմարդյունաբերական ընկերությունից պատվիրել է «Կապլան-ՄՏ» (Kaplan-MT, Ինդ․՝ Harimau) միջին դասի թեթև տանկեր, որոնք արտադրվում են թուրքական FNSS ընկերության հետ համատեղ։

Continue reading

Ապրիլի 12/13-ի Իսրայելական հարվածների հետքերը Սիրիայում

Իսրայելի ՌՕՈւ թիրախավորած օբյեկտ Սիրիայի Մասյաֆ քաղաքի հյուսիսում. հրթիռակոծությունից առաջ Ապրիլ 15, 2019 18:30 | RAZM.INFO -

Ապրիլի 12-ին և 13-ին Իսրայելի օդուժը կրկին հարվածներ էր հասցրել Սիրիայի տարածքում որոշ օբյեկտների: Արբանյակային լուսանկարների վերլուծությամբ զբաղվող իսրայելական Image Satellite Internacional ընկերությունը արձանագրել է հարվածներից մեկի տեղը:

Continue reading

Ուկրաինայի ՊՆ–ն օգնություն է ստացել 35 միավոր Hummer մեքենա. 20–ը՝ զրահապատ

ԱՄՆ-ի՝ Ուկրաինային մատակարարած 100 միավոր HMMWV տեսակի զրահամեքենաները Ապրիլ 15, 2019 18:17 | RAZM.INFO -

Ապրիլի 13–ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը հայտնել է, որ այս պահին Օդեսայում են նոր ստացած 35 միավոր HMMWV («Համմեր») մեքենաները, որոնցից 20–ը զրահապատ են։ 15 միավորը օգտագործվելու է ռազմաբժշկական նպատակներով։

Continue reading

ՆԱՏՕ-ն Ռումինիայում ժամանակավոր կտեղակայի THAAD ՀՕՊ համակարգ

Զորավարժության շրջանակներում ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգը ժամանում է Իսրայելի «Նավաթիմ» ավիաբազա Ապրիլ 15, 2019 16:49 | RAZM.INFO -

Ռումինիայի հարավային մասում տեղակայված, ՆԱՏՕ-ի ենթակայության տակ գործող «Դեվեսելուի» հակաօդային պաշտպանության բազայում ժամանակավորապես տեղակայվելու է ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգ:

Continue reading

Հնարավոր է՝ ՀՀ-ում ռուսական բազան վերանորոգի Գյումրու ճանապարհների որոշ հատված․ կողմերը քննարկում են

Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրության ստորագրումը Ապրիլ 15, 2019 13:02 | RAZM.INFO -

2019 թվականի ապրիլի 10–13–ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ տարածքում 102–րդ ռազմաբազայի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստը: Քննարկման հարցերից մեկը վերաբերում էր ռուսական ռազմաբազայի տեխնիկայի ուժերով Գյումրիի քաղաքային ճանապարհների հատվածների նորոգմանը։

Continue reading

Հայտնաբերվել է մարտին ձնահոսքի տակ մնացած ադրբեջանցի զինծառայողի դին

Մարտի 7-ին ձնահոսքի տակ մնացած ադրբեջանցի զինծառայող Աբդուլլաև Հաֆիզ Մահադ օղլուն (Abdullayev Hafiz Məhəd oğlu) Ապրիլ 15, 2019 10:56 | RAZM.INFO -

Ապրիլի 14-ին, Ադրբեջանի Ղազախի շրջանի Յուխարը Սալահլը գյուղում անցկացվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Աբդուլլաև Հաֆիզ Մահադ օղլուի (Abdullayev Hafiz Məhəd oğlu) թաղումը։ 

Continue reading