Daily Archives: Ապրիլ 8, 2019

Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռները վարժանքներ են անում

Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռները վարժանքներ են անում Ապրիլ 8, 2019 19:01 | RAZM.INFO -

Ապրիլի 8-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարվածային ուղղաթիռները մարտական պատրաստվածության ծրագրի համաձայն մարտական կրակով թռիչքա–մարտավարական վարժանքներ են անցկացրել։

Continue reading

2018-ի ձմռանը 90 հոգի հեշտացված ծառայության է զորակոչվել

Պետոյի անունը կրող զորամասի զինծառայողները Ապրիլ 8, 2019 14:36 | RAZM.INFO -

2018 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում հեշտացվա օրվա կարգացուցակով պարտադիր զինծառայության է զորակոչվել 90 քաղաքացի։ Այս կատեգորիայի մեջ են մտնում նաև թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն և հեմոգլոբինի տատանում ունեցողները: Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Continue reading

Վրաստանը ամբողջությամբ ստացել է ամերիկյան Javelin համալիրները

Javelin հակատանկային հրթիռային համալիրներ Ապրիլ 8, 2019 13:59 | RAZM.INFO -

Ապրիլի 4–ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ Վրաստանը վերջացրել է ԱՄՆ–ի հետ Javelin հակատանկային հրթիռային համալիրների գնման գործարքը։

Continue reading

Լեհաստանը հնարավոր է ձեռք բերի F–35 կործանիչներ

Ապրիլ 8, 2019 13:37 | RAZM.INFO -

Ապրիլի 5–ին Պենտագոնի ներկայացուցիչ, F-35 կործանիչների միջկառավարական ծրագրերի ղեկավար դեր-ադմիրալ Մաթիաս Վինթերը ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված զեկույցում հայտարարել է, որ Lockhed Martin ընկերության F-35 5–րդ սերնդի կործանիչների հավանական գնորդներից մեկը կարող է լինել Լեհաստանը։

Continue reading

Ադրբեջանն ու Սաուդյան Արաբիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Ադրրբեջանի ԶՈւ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիկովը և Սաուդյան Արաբիայի ԶՈւ ԳՇ պետ Ֆաիյադ բին Համեդ ալ Ռովաիլին Ապրիլ 8, 2019 12:20 | RAZM.INFO -

Ապրիլի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ–գնդապետ Նեջմեդդին Սադիկովը Սաուդյան Արաբիայի ԳՇ պետ գեներալ Ֆաիյադ բին Համեդ ալ Ռովաիլիի հետ հանդիպման ընթացքում ստորագրել է երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր։

Continue reading