Ապրիլի 4–ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ Վրաստանը վերջացրել է ԱՄՆ–ի հետ Javelin հակատանկային հրթիռային համալիրների գնման գործարքը։
Նշենք, որ Javelin հրթիռային համալիրները շահագործության են հանձնվել 1996 թվականից: Հրթիռի տրամաչափը 127 մմ է, ուղղորդվում են ինքնանշանառման ջերմային գլխիկով, կրակի առավելագույն հեռահարությունը 2.5 կմ է:
2017թ. նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հավանության էր արժանացրել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրներ վաճառելու մասին որոշումը: Մատակարարումների արժեքը գնահատվում էր 75 մլն դոլար, վրացական կողմը ԱՄՆ-ին 410 միավոր հրթիռ և 72 միավոր արձակման կայան գնելու հայտ էր ներկայացրել: Վրացական կողմը պետք է ստանար նաև 10 միավոր ուսումնական համալիր և 70 միավոր ուսումնական հրթիռ: Համալիրների Վրաստան մատակարարման առաջին փուլը կայացել էր 2018թ. հունվարին։