2018-ի ձմռանը 90 հոգի հեշտացված ծառայության է զորակոչվել

2018 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում հեշտացվա օրվա կարգացուցակով պարտադիր զինծառայության է զորակոչվել 90 քաղաքացի։ Այս կատեգորիայի մեջ են մտնում նաև թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն և հեմոգլոբինի տատանում ունեցողները: Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

2018 թվականի ամռանը, Hetq.am-ի փոխանցմամբ, այս քաղաքացիների թիվը եղել է 193։

Այս կատեգորիայի զինակոչիկները սահմանափակումով զինծառայության համար պիտանի ճանաչվել են 2018 թվականի ամառային զորակոչից առաջ։ Նրանք հիմնականում ծառայում են զորամասերի պահպանության և սպասարկման դասակներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *