Ապրիլի 7-ին Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ–գնդապետ Նեջմեդդին Սադիկովը Սաուդյան Արաբիայի ԳՇ պետ գեներալ Ֆաիյադ բին Համեդ ալ Ռովաիլիի հետ հանդիպման ընթացքում ստորագրել է երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը, նշելով, որ քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտի համագործակցության հարցեր։

Ադրբեջանի ԳՇ պետ Սադիկով պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է նաև Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Թուրկի բին Բանդար բին Աբդուլազիզի հետ, ում հետ ևս քննարկել է ռազմական համագործակցության հարցեր։

Նշենք, որ Սաուդյան Արաբիա մեկնած Ադրբեջանի պատվիրակության կազմում եղել է նաև նյութատեխնիկական ապահովման վարչության պետ գեներալ–մայոր Մամմեդով Ֆուադ Նադիր օղլուն։
Հիշեցնենք, որ Նեջմեդդին Սադիկովի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով Սաուդյան Արաբիա է մեկնել ապրիլի 6-ին։