Ռումինիայի հարավային մասում տեղակայված, ՆԱՏՕ-ի ենթակայության տակ գործող «Դեվեսելուի» հակաօդային պաշտպանության բազայում ժամանակավորապես տեղակայվելու է ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգ:
Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի կայքը: Ըստ՝ հեղինակավոր Jane`s ռազմական հանդեսի THAAD համակարգերը Ռումինիա են ուղարկվելու Տեխասում տեղակայված ԱՄՆ 69-րդ ՀՕՊ-հրետանային բրիգադի կազմից:
Ռումինիայում այդ համակարգերի տեղակայումը պայմանավորվում է
«Դեվեսելուի» ՀՕՊ բազայում պլանավորված վերանորոգման և արդիականացման աշխատանքներով, որոնք մեկնարկելու են այս տարվա ամռանը: THAAD համակարգերը գործելու են մինչև այդ աշխատանքների ավարտը: