Monthly Archives: Սեպտեմբեր 2018

Օնիկ Գասպարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով

Օնիկ Գասպարյան Սեպտեմբեր 18, 2018 12:26 | RAZM.INFO - Հայաստանի անկախության տոնի առթիվ, ինչպես նաև ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ ԶՈւ ԳՇ պետի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։  Continue reading

Ռուսական ինքնաթիռը խոցվել է սիրիական Ս-200-ով, Ռուսաստանը մեղադրում է Իսրայելին

Իլ-20․ Լուսանկարը՝ arms-expo.ru Սեպտեմբեր 18, 2018 11:47 | RAZM.INFO - Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերը կորցրել է ռադիոէլեկտրոնային համալիր հետախուզության Իլ-20 ինքնաթիռ։ Վարկածները տարբեր էին, ինքնաթիռը անզգուշությամբ խոցել է Սիրիայի կառավարական ՀՕՊ-ը, Ֆրանսիան, Իսրայելը։ Ռուսաստանը սակայն հաստատում է, որինքնաթիռը խոցվել է սիրիական Ս-200 ՀՕՊ համակարգով։ Սակայն դրա հետ մեկտեղ իսրայելական կործանիչները դիտավորյալ ստեղծել են վտանգավոր դրություն՝ «պատսպարվելով» ռուսական ինքնաթիռով։ Continue reading

Ռուսաստանի ԶՈւ միակ ավիակիր հածանավը կկանգնի երեքամյա վերանորոգման

ՄիԳ-29 կործանիչը Ադմիրալ Կուզնեցով ավիակրի տախտակամածին Սեպտեմբեր 17, 2018 18:51 | RAZM.INFO - «Միացյալ նավաշինական կորպորացիայի» նախագահը հայտնել էր, որ Ռուսաստանի ԶՈւ Հյուսիսային նավատորմի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վերանորոգման և արդիականացման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականի վերջին, իսկ 2021-ի առաջին կեսին անել փորձարկումները։ Continue reading

Հայաստանում ռուսական ռազմաբազան հայտարարել է մարտական պատրաստվածության ստուգումներ

Սեպտեմբեր 17, 2018 16:05 | RAZM.INFO - Սեպտեմբերի 17-ին Գյումրիում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում վարժանքներ են անցկացնում, որի ընթացքում ուսումնական տագնապից հետո ստուգել են մարտական պատրաստվածությունը: Continue reading

Զորակոչվել է նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետի որդին

Երդմնակալություն՝ սահմանապահ ծառայության Ջալիլաբադի շրջանի զորամասերից մեկում Սեպտեմբեր 17, 2018 14:46 | RAZM.INFO - Այս ամառ պարտադիր զինվորական ծառայության է անցել նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի որդին: Continue reading

Ադրբեջանում այսօր մեկնարկած լայնամասշտաբ վարժանքներին ներգրավված զինտեխնիկան

«Պիոն»-ը. հետևում՝ «Մստա-Ս» Սեպտեմբեր 17, 2018 13:40 | RAZM.INFO - Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի բանակում մեկնարկել է պլանային լայնածավալ զորավարժություն, որոնց մասին հայտարարվել էր սեպտեմբերի 14-ին: Continue reading

Ադրբեջանի կրակոցներից Կոթիում վիրավորվել է քաղաքացիական անձ

Սեպտեմբեր 16, 2018 15:38 | RAZM.INFO - Սեպտեմբերի 16-ին ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվել է Կոթի գյուղի 61-ամյա բնակիչ Սուրեն Սեփխանյանը։  Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Continue reading

Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը զորակոչվել է բանակ

Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը զորակոչվել է բանակ։ Սեպտեմբեր 16, 2018 15:11 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը, զորակոչվել է բանակ և ծառայելու է Բաքվում տեղակայված պետական անվտանգության ծառայության զորամասում։ Continue reading

Մահացել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող

Սեեպտեմբերի 13-ին մահացած ՊՍԾ զինծառայող Հյուսեյն Ֆեխրեդդին օղլու Գուրբանովը (Hüseyn Fəxrəddin oğlu Qurbanov)։ Սեպտեմբեր 14, 2018 19:03 | RAZM.INFO - Սեպտեմբերի 13-ին անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի Բեյլագանի զորամասերից մեկի Պետական սահմանապահ ծառայության զինծառայող Հյուսեյն Ֆեխրեդդին օղլու Գուրբանովը (Hüseyn Fəxrəddin oğlu Qurbanov)։  Continue reading

Ադրբեջանում կանցկացվի լայնածավալ զորավարժություն

Ադրբեջանի ԶՈւ զորավարժությունների մարտական կրակով փուլը Սեպտեմբեր 14, 2018 10:02 | RAZM.INFO - Սեպտեմբերի 17-22-ը Ադրբեջանում «Իլհամ Ալիևի հաստատած պլանի համաձայն» զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ անցկացնելու են լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություն։  Continue reading