Ադրբեջանի կրակոցներից Կոթիում վիրավորվել է քաղաքացիական անձ

Սեպտեմբերի 16-ին ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվել է Կոթի գյուղի 61-ամյա բնակիչ Սուրեն Սեփխանյանը։  Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ ՊՆ մամուլիս խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին։

Ըստ աղբյուրի՝ գնդակոծությունը տևել է 40 րոպե:

Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ հեռախոսազրույց է ունեցել վիրավոր Սեփխանյանի հետ․

Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ:

Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես:),- նշված է Փաշինյանի գրառման մեջ։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *