Ադրբեջանում այսօր մեկնարկած լայնամասշտաբ վարժանքներին ներգրավված զինտեխնիկան

Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի բանակում մեկնարկել է պլանային լայնածավալ զորավարժություն, որոնց մասին հայտարարվել էր սեպտեմբերի 14-ին:

Զորավարժության առաջին օրվանից տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի ՊՆ-ն: Ըստ դրա՝ առաջին օրը ներգրավված ստորաբաժանումները մշտական տեղակայման վայրերից տեղափոխվել են զորավարժության անցկացման վայրեր:

Զորավարժությանը ներգրավվել են՝

Ինքնագնաց հրետանային համակարգեր

  •  «Դանա»
  •  «Մստա-Ս»
  •  «Պիոն»
  • «Ակացիա»
  • «Վենա»
«Պիոն»-ը. հետևում՝ «Մստա-Ս»

«Պիոն»-ը. հետևում՝ «Մստա-Ս»

Համազարկային կրակի ռեկտիվ համակարգեր

  • «Սմերչ»
  • T-300 «Քասրղա»
  • RM-70
  • LAR-160 (160 մմ)
  • ՏՕՍ-1Ա (ծանր հրանետ)
«Սմերչ»-ի շարասյունը

«Սմերչ»-ի շարասյունը

Այլ

  • «Խրիզանտեմա-Ս»  – հակատանյակին համակարգ
  • ԲՄՊ-2 – հետևակի մարտական մեքենա

Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու է 20 հազար զինծառայող, ներգրավվելու է 200 միավորից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 120 միավորից ավելի տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայաններ,  համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, 10 միավոր կործանիչ և ռմբակոծիչ, մինչև 20 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *